Jump to content

Շառլ Աբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Աբի
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Տոգո
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 2000(2000-04-12)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Կլերմոն Ֆերան[1]
Հասակ 187 սանտիմետր[1]
Դիրք հարձակվող

Շառլ Նատան Աբի (ֆր.՝ Charles Nathan Abi, ապրիլի 12, 2000(2000-04-12)[1], Կլերմոն Ֆերան[1]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Սենտ Էտիեն» ակումբի հարձակվող։

Ակումբային կարերիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սենտ-Էտիեն» ակումբի սան է։ 2018 թվականի ապրիլի 15-ին Շառլն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրել ակումբի հետ[2]։ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին «Սենտ-Էտիեն» ակումբի կազմում իր նորամուտն է նշել Ֆրանսիական առաջին լիգայում` մասնակցելով «Նիս» ակումբի դեմ խաղին[3][4]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարի 4-ին Աբին իր նորամուտն է նշել Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում` մասնակցելով Նիդերլանդների հավաքականի դեմ խաղին։ 2018 թվականի փետրվարի 7-ին առաջին անգամ հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 18 տարեկանների հավաքականի կազմում։ 2018 թվականի սեպտեմբերի 4-ին իր նորամուտն է նշել Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում` մասնակցելով Սլովենիայի հավաքականի դեմ խաղին[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Charles Abi signe son premier contrat pro» (ֆրանսերեն). ASSE.fr. 2018 թ․ ապրիլի 25.
  3. «Week 18 - OGC Nice / AS Saint-Etienne» (ֆրանսերեն). Ligue1.com. 2018 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  4. «Starting Lineups - Nice vs St Etienne» (անգլերեն). Sky Sports. 2018 թ․ դեկտեմբերի 16.
  5. «Joueur - Charles ABI» (ֆրանսերեն). FFF.fr. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]