Շաուլագեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաուլագեր
Տեսակպատկերասրահ, արվեստի պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և հավաքածու
Երկիր Շվեյցարիա[1][2]
ՏեղագրությունՄյունխենշտայն[1][2]
Մասն էlist of cultural properties in Münchenstein?
ՀասցեRuchfeldstrasse 19, 4142 Münchenstein[3]4142[1]
Հիմնադրվել է2003
Կայքschaulager.org(գերմ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Շաուլագեր[4] (գերմ.՝ Schaulager), արվեստի թանգարան՝ համատեղված արվեստի գործերի պահոցով, որը գտնվում է Շվեյցարիայի Մյունխենշտայն քաղաքում (Բազել-Լանդ կանտոն)։ Շենքը նախագծել է Բազելի Herzog & de Meuron ճարտարապետական բյուրոն և բացվել է 2003 թվականին՝ որպես «Emanuel Hoffmann-Stiftung» հիմնադրամի հավաքածուի ցուցանմուշների պահպանման վայր։ Նպատակաուղղված է աշխատել պրոֆեսիոնալ լսարանի՝ թանգարանների աշխատողների, վերականգնողների, հոգաբարձուների, հետազոտողների, ուսանողների և մանկավարժների հետ. տարին մի քանի անգամ այն բացվում է լայն լսարանի համար։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաուլագեր թանգարանը գտնվում է Մյունխենշտայն քաղաքում (Բազել-Լանդի կիսականտոն) և կառավարվում է Լորենց հիմնադրամի (Laurenz-Stiftung) կողմից։ Այն մասնագիտացած է ժամանակակից արվեստի պահպանման, հետազոտման և ներկայացման մեջ։ Ինստիտուտի հիմքում ընկած է ստեղծագործությունները այնպես պահելու գաղափարը, որ դրանք հասանելի մնան հետազոտության համար նույնիսկ այն ժամանակ, երբ հանրային ցուցադրության ներկայացված չեն։

Սովորաբար չցուցադրված արվեստի գործերը փաթեթավորվում են տուփերում կամ արկղերում և պահպանվում պահեստում։ Թանգարանը ձգտում է միավորել ստեղծագործությունների երկու վիճակները՝ «ցուցադրություն» և «պահպանություն», որը սովորաբար չի կիրառվում ավանդական հաստատություններում, ինչի արդյունքում ի հայտ է եկել գերմանական «Schaulager» տերմինը, որը համատեղում է երկու բառերը։ Հայեցակարգը, որը հիմնված է այն գաղափարի վրա, որ բնօրինակն անփոխարինելի է արվեստի գործերի ուսումնասիրության մեջ, մշակվել է շվեյցարացի մեկենաս Մայա Օերիի (Maja Oeri, ծնվ. 1955 թվականին) կողմից հատուկ Էմանուել Հոֆման հիմնադրամի (Emanuel Hoffmann-Stiftung) արվեստի հավաքածուի համար։ «Մատչելի պահոցի» շնորհիվ այսօր արվեստի գործերը ցանկացած ժամանակ կարող են դիտվել, կամ հետազոտվել մասնագետների կողմից (մանկավարժներ, հետազոտողներ, թանգարանների աշխատողներ կամ նկարիչներ)։

Հատուկ ցուցահանդեսներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ անցկացնելու հետ մեկտեղ՝ Schaulager-ը բաց է նաև լայն լսարանի համար։ Պահոցի շենքը նախագծվել է Herzog & de Meuron ճարտարապետական բյուրոյի կողմից և կառուցվել է հիմնադրամի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ։ Թանգարանը բացվել է 2003 թվականին և հաճախ բնութագրվում է որպես նոր տիպի գեղարվեստական պահոցի «ճարտարապետական նախատիպ»։ Հանրային ցուցահանդեսների շրջանակներում Շաուլագերը ներկայացրել է այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսիք են Վոլֆգանգ Տիլմանսը («HolbeinbisTillmans. Prominente Gästeausdem Kunstmuseum Basel», 2009), Մեթյու Բառնին («Prayer Sheet with the Wound and the Nail», Ֆրենսիս Ալեսը (2011), Սթիվ Մակքուին (2013), Փոլ Չանը (Paul Chan, ծնվ. 1973, Selected Works, 2014) և Բրյուս Նաումանը (հետահայաց, 2018)։

Ամենամյա ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոթ-Զեյթ. Հետահայաց ցուցադրություն, 2003,
  • Herzog & de Meuron. համար 250. ցուցադրություն, 2004,
  • Ջեֆ Ուոլ. 1978-2004 թվականների լուսանկարներ, 2005,
  • Թակիտա Դին. անալոգ. ֆիլմեր, լուսանկարներ, գծանկարներ 1991-2006, 2006
    և Ֆրենսիս Ալես. «The Sign Painting Project (1993–97)». վերանայում
  • Ռոբերտ Գոբեր. 1976–2007 թթ. աշխատանք, 2007,
  • Անդրեա Ցիտել, Մոնիկա Սոսնովսկա. 1։1, 2008,
  • Հանս Հոլբայն Կրտսերից մինչև Վոլֆգանգ Տիլմանս։ Նշանավոր հյուրեր Բազելի գեղարվեստի թանգարանից, 2009,
  • Մեթյու Բառնի, Աղոթքի թերթիկ վերքով և եղունգով, 2010,
  • Ֆրենսիս Ալես. Ֆաբիոլ, 2011[5],
  • Սթիվ Մակքուին, 2013,
  • Փոլ Չան. Ընտրյալ աշխատանքներ, 2014,
  • Բրյուս Նաուման. Անհետացող գործողություններ (Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ), 2018[6]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.schaulager.org
  4. Schaulager
  5. Laurenz-Stiftung (2011). «Francis Alÿs: Fabiola». Laurenz-Stiftung; die Trägerstiftung des Schaulagers. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 18-ին.
  6. MoMa (2018). «Bruce Nauman: Disappearing Acts». The Museum of Modern Art, MoMA PS1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Schaulager». museums.ch (գերմաներեն). Swiss Museums Association; ICOM Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաուլագեր» հոդվածին։