Jump to content

Շաորի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաորի ամրոց
Տեսակամրոց և մշակութային արժեք
Վարչական միավորՆինոծմինդայի մունիցիպալիտետ[1]
Երկիր Վրաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Shaori Fortress Վիքիպահեստում

Շաորի ամրոց (վրաց.՝ შაორის ციხე), հայտնի է նաև Քյոռօղլու բերդ անվանումով։ Բրոնզի դարի մեգալիթյան կառույց Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզում։ Գտնվում է Փոքր Կովկաս լեռնաշղթայի համանուն լեռան վրա, ծովի մակարդակից 2752 մ բարձրության վրա, Փարվանա լճից հյուսիս-արևմուտք[2][3]։ Ընդգրկված է Վրաստանի ազգային նշանակության մշակութային անշարժ հուշարձանների ցանկի մեջ[4]։

Շաորի ամրոցը տեղագրական և ճարտարապետական բազմաթիվ ընդհանրություններ ունի Աբուլի բերդի հետ[2]։ Կառուցված է խոշոր հրաբխային բազալտով, առանց որևէ կապող շինարարական շաղախի և քարերը պարզապես շարված են միմյանց վրա։ Ամրոցը կազմված է երկու մասից, որոնցից յուրաքանչյուրը տեղակայված է լեռան գագաթի վրա։ Կենտրոնական մասը իրենից ներկայացնում է ոչ ճիշտ ուղղանկյուն և կառուցված է ամենաբարձր հատվածում։ Այնտեղ կարելի է հայտնվել արևելյան մուտքից, որի լայնությունը 1 մ է, իսկ բարձրությունը՝ 1,3 մ[5]։

Ամրոցի դիրքն ու ընդարձակությունը քիչ հավանական է դարձնում այն հանգամանքը, որ այն երբևէ գործածվել է որպես քաղաքային կյանքի կենտրոն[3][5]։ Շատ հավանական է, որ այն ծառայել է կրոնական նպատակների համար[5]։

Հնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաորի ամրոցը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 18-րդ դարի վրաց աշխարհագրագետ և պատմաբան Վախուշտիի աշխատություններում[2]։ Հայազգի հնագետ և բանասեր Լեոն Մելիքսեթ-Բեկը առաջինն էր, որ փորձեց 1938 թվականին կանոնավոր կերպով ուսումնասիրել Վրաստանի միաձույլ հուշարձանները, այդ թվում Շաորի ամրոցը[5]։

Շաորի ամրոցում երբեք հնագիտական պեղումներ չեն իրականացվել, որը դժվարեցնում է նրա թվագրումն ու որևէ կոնկրետ մշակույթի դրա վերագրումը[5][6]։ Շինարարության տեխնիկական և նյութական կողմը նմանություն ունի Թռեղք-Վանաձորյան մշակույթին, ըստ որի ամրոցի կառուցման ժամանակաշրջան է մատնանշվում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի առաջին կեսը[5]։

Բնակավայրերի տեղաբաշխումը և մշակութային առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ նրանց, ում պատկանել են այս լեռնային ամրոցները, հսկողություն են իրականացրել վարելահողերի ու բնական պաշարների վրա։ Այս ամրությունները կարող էին իրականացնել նաև տնտեսական և պաշտպանական գործողություններ՝ իշխող վերնախավի ներքին տիրույթների համար[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Berdzenishvili ჯავახეთის ძველი სიმაგრეები // ჯავახეთი. ისტორია და თანამედროვეობა. — Akhaltsikhe, 2002. — С. 181—203.
  3. 3,0 3,1 3,2 Sagona, Antonio The Archaeology of the Caucasus: From Earliest Settlements to the Iron Age. — Cambridge University Press, 2017. — С. 378—379, 385—386. — ISBN 9781139061254
  4. «List of Immovable Cultural Monuments» (PDF) (վրացերեն). National Agency for Cultural Heritage Preservation of Georgia. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Narimanishvili, Goderdzi; Khimshiashvili, Kakha The Bronze Age Settlements from Trialeti // Vakhtang Beridze 1st International Symposium of Georgian Culture — Georgian art in the context of European and Asian cultures; June 21-29, 2008, Georgia / Skinner, Peter; Tumanishvili, Dimiti; Shanshiashvili, Anna. — Tbilisi, 2009. — С. 30—31. — ISBN 978-9941-0-2005-6
  6. Shanshashvili, Nino; Narimanishvili, Goderdzi Environment and Dwelling in the Early and Middle Bronze Ages South Caucasus // International Conference: Problems of Early Metal age Archaeology of Caucasus and Anatolia. November 19-23, 2014 November 19-23, 2014, Georgia / Narimanishvili, Goderdzi. — Tbilisi, 2014. — С. 247. — ISBN 978-9941-0-7134-8