Շանդոր Ռոնաի
| Շանդոր Ռոնաի հունգ.՝ Rónai Sándor | ||
| ||
|---|---|---|
| 26 ապրիլի, 1950 թվական - 14 օգոստոսի, 1952 թվական | ||
| Նախորդող | Արպադ Սակաշիչ | |
| Հաջորդող | Իշտվան Դոբի | |
| ||
| 14 օգոստոսի, 1952 թվական - 21 մարտի, 1963 թվական | ||
| Նախորդող | Իմրե Դյոգեյ | |
| Հաջորդող | Էրժեբետ Մեցկեր Վաս | |
| Կուսակցություն՝ | Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն[1] | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 6, 1892[2] | |
| Ծննդավայր | Միշկոլց, Miskolc District, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա | |
| Վախճանի օր | սեպտեմբերի 28, 1965[2] (72 տարեկան) | |
| Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա | |
| Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց[3][4][5] | |
| Քաղաքացիություն | ||
| Ի ծնե անուն | հունգ.՝ Ritu Sándor | |
Շանդոր Ռոնաի (հունգ.՝ Rónai Sándor, 6 հոկտեմբերի, 1892, Միշկոլց, Ավստրո-Հունգարիա – 28 սեպտեմբերի, 1965, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի պետական և քաղաքական գործիչ։ 1950-1952 թվականներին եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախագահական խորհրդի նախագահ, 1952-1963 թվականներին՝ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության խորհրդարանի խոսնակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շանդոր Ռոնաին ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 6-ին Միշկոլց քաղաքում (ներկայում՝ Հունգարիա)։ Մասնագիտությամբ շինարար է, մասնակցել է պրոֆմիության շարժմանը, եղել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության տարիներին եղել է Միշկոլցի բանվորական խորհրդի անդամ։ Հարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևին, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել Մատյաշ Ռակոշիի գլխավորած Հունգարիայի Կոմունիստական կուսակցության հետ միություն կազմելու օգտին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի նոյեմբերի 5-ից մինչև 1949 թվականի հունիսի 11-ը, եղել է առևտրի ու համագործակցության նախարար Զոլտան Տիլդիի, Ֆերենց Նադի, Լայոշ Դինեշի ու Իշտվան Դոբիի իշխանության տարիներին։ 1948 թվականի հունիսի Հունգարիայի Սոցիալ-դեմոկրատական ու Կոմունիստական կուսակցությունների միավորումից հետո Շանդոր Ռոնաին ընտրվել է Հունգարիայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ և մնացել նրա կազմում մինչև 1956 թվականը։
1949 թվականի հունիսի 11-ից մինչև 1950 թվականի ապրիլի 24-ը Շանդոր Ռոնաին եղել է Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Իշտվան Դոբիի երկրորդ պաշտոնավարության տարիներին։ 1950 թվականի ապրիլի 26-ից մինչև 1952 թվականի օգոստոսի 14-ը եղել է Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության նախագահական խորհրդի նախագահ, իսկ 1952 թվականի օգոստոսից մինչև 1963 թվականի մարտը՝ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության Ազգային ասամբլեայի (խորհրդարան) խոսնակ[6]։
1956 թվականի Հունգարական հեղափոխության ժամանակ սատարել է Յանոշ Կադարին[7], որը հեղափոխության ճնշումից հետո Շանդոր Ռոնաիին նշանակել է արտաքին առևտրի նախարար։ Այդ պաշտոնը Շանդոր Ռոնաին զբաղեցրել է մինչև 1957 թվականի փետրվարի 28-ը։ 1960 թվականի ապրիլից Շանդոր Ռոնաին գլխավորել է նաև հունգարա-խորհրդային բարեկամության միությունը։
1948 թվականին Շանդոր Ռոնաին պարգևատրվել է Կոշութի շքանշանով։
Շանդոր Ռոնաին մահացել է 1965 թվականի սեպտեմբերի 28-ին Բուդապեշտում։ Թաղված է Կերեպեշիի գերեզմանատանը՝ Բանվորական շարժման պանթեոնում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Hungarian National Namespace — 2019.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://library.hungaricana.hu/hu/view/BFLV_bn_25_07_1999_3_2/?pg=122&layout=s
- ↑ Tóth V. Nemzeti nagylétünk nagy temetője. A Fiumei Úti Sírkert és a Salgótarjáni utcai zsidó temető adattára — Budapest: National Heritage Institute, 2018. — P. 142.
- ↑ https://temeto.envimap.hu/content/photos_normal/fiumei/77/d6/d9/77-9259-5f9a-724e-6aa403a3a01d.jpg
- ↑ Շանդոր Ռոնաի
- ↑ 1956 год: венгерское восстание. Часть XI. Будапешт, 31 октября – 1 ноября
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շանդոր Ռոնաի կատեգորիայում։ |