Շայա Մելամուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շայա Մելամուդ
Ծնվել էօգոստոսի 13, 1911(1911-08-13)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն և Վոզնեսենսկ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1993(1993-10-20) (82 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ժանրդիմապատկեր և բնանկար
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան, «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԱմուսինՌաիսա Հետման

Շայա Մելամուդ (ռուս.՝ Меламуд, Шая Ноевич), խորհրդային գեղանկարիչ և գրաֆիկական նկարիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականի օգոստոսի 13-ին, Օդեսայում (ըստ այլ աղբյուրների` Վոզնեսենսկում)։ 1931-1940 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, Կոնստանտին Յուոնի և Պավել Շիլինգովսկու մոտ։ 1940 թվականին ստացել է «Գեղանկարչության ֆակուլտետն ավարտելու վկայական` դիպլոմային աշխատանք պաշտպանելու իրավունքով»։ 1956 թվականին նա ներկայացրել և պաշտպանել է իր դիպլոմային աշխատանքը` «Ակադեմիկոս Լ. Բերգի դիմանկարը» և «Լենինգրադի լավագույն դարբին Դ. Շկրեդովի դիմանկարը»։ Նրան շնորհվել է գեղանկարչի որակավորում[2]։

1939 թվականի վերջին Կուոկկոլեում մասնակցել է Իլյա Ռեպինի գեղարվեստական գանձերի և արխիվի ընդունման և համակարգման աշխատանքներին։ Եղել «Ռեպինը Պենատիում» (1940) գրքի համահեղինակ (Ի. Բրոդսկու հետ միասին)[3] (1940):

1940 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նա նկարել է դիմանկարներ, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ, բնանկարներ։ «Նևսկի պողոտան վերակառուցման ընթացքում»[4] (1951), «Լենինգրադի լավագույն դարբին Դ. Շկրեդովի դիմանկարը»[5] (1954), «Մարտենովյան արտադրամասի կռունկավարը», «Սիվերսկայա»[6](երկուսն էլ՝ 1957), «Ուրիցկու անվան ծխախոտի գործարանի առաջատար աշխատող Ս. Միրոնովի դիմանկարը»[7] (1960), «Վիբա կուբա»[8](1961) և այլ նկարների հեղինակ է։

1990-ական թվականների սկզբին մի շարք արտասահմանյան ցուցահանդեսներում եվրոպացի հանդիսատեսին են ներկայացվել Շայա Մելամուդի աշխատանքները` լենինգրադյան նկարիչների աշխատանքների կազմում[9][10]։

Նկարչուհի Ռաիսա Հետմանի ամուսինն է (1913-1983)։ Թատրոնի և կինոյի նկարչուհի Կիրա Մելամուդի հայրն է (ծնվ. 09.21.1940)[1]:

Մահացել է 1993 թվականի հոկտեմբերի 20-ին, Սանկտ Պետերբուրգում։

Շ. Մելամուդի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի[11] և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 76.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С. 76.
  3. И. А. Бродский, Ш. Н. Меламуд. Репин в Пенатах. Л.-М.: Искусство, 1940.
  4. Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С. 14.
  5. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — с. 14.
  6. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 21.
  7. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 27.
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 82.
  9. ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 100 à 102.
  10. Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 39.
  11. Галерея советской живописи «Львиный мостик». Рождественский аукцион. — СПб, 2003. — С. 4.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • И. А. Бродский, Ш. Н. Меламуд. Репин в Пенатах. — Л.-М.: Искусство, 1940.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л.: Лениздат, 1951. — С.14.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л.: Изогиз, 1954. — С.14.
  • Серов В. Знать жизнь, показывать правду жизни // Ленинградский альманах. Кн. 8. — Л.: Лениздат, 1954. — С. 306—311.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 21.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 27.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 82.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1980. — С. 76.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Галерея советской живописи «Львиный мостик». Рождественский аукцион. — СПб, 2003. — С. 4.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С. 403. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — С. 76.
  • ECOLE DE SAINT-PETERSBOURG : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 27 Janvier, 1992. — INDEX 100 à 102.
  • Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles: Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 39.