Շամչի Մելքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շամչի Մելքո (Գուլքանյան Մելքիսեդեկ Րեժանի, 1750-ական թվականներ, Թիֆլիս1821 թվականից հետո), հայ աշուղ, բանաստեղծ։ Ստեղծագործել է հայերեն, վրացերեն և թուրքերեն։ Եղել է մոմագործ։ Շամչի Մելքոն երգել է ժողովրդի կենցաղը, վարքն ու բարքը, արհեստավորների սովորույթները, ծաղրել է մարդկային թերությունները։ Նրա երգերում հանդես են գալիս աշխատավորական տարբեր խավերի ներկայացուցիչներ՝ այգեպան, մոմագործ, ջրաղացպան, խարազ։ Շամչի Մելքոն իբրև ականատես նկարագրել է Թիֆլիսի ավերումը (1795) Աղա-Մահմեդ խանի արշավանքի ժամանակ («Ի վերա ավերման Տփիփս քաղաքի գալստյամբ Աղա Մահմեդ-խանի»)։ Շամչի Մելքոից մեզ է հասել 15 հայերեն և 8 վրացերեն երգ։ Հայերեն երգերի զգալի մասը երգիծական բնույթի է («Անգաճ արա գովքըդ ասիմ», «Ւսսրազ Զալի՝, իմ տաս շահին ի՝նչ արիր», «էստղանց գնացի Մառնեուլ»)։ Շամչի Մելքոն ունի նաև ձոներ, ներբողներ («Ով սրբազան Հովսեփ, մինձ կաթուղիկոս», «Ավալի բաշտան քիզ գովիմ»)։ Սիրային երգերի («Դուն աննման իս», «Քոլ էշխեմեն հիվանդացա, այ գոզալ» ևն) վրա զգալի է Սայաթ-Նովայի ազդեցությունը։ Ստեղծագործել է աշուղական արվեստի հանրահայտ ձևերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելիքսեթ-բեկ Լ. Մ., Շամչի-Մելքոն և նրա հայերեն խաղերը, Երևան, 1958:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png