Շամիլ Աբաև
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին։
Շամիլ Աբաև օսերեն՝ Абайты Бекмурзайы фырт Шамил | |
---|---|
Ծնվել է | 1878 |
Ծննդավայր | Դիգորա, Դիգորի շրջան |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 1940 |
Վախճանի վայր | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Շամիլ Աբաև Վիքիդարանում |
Շամիլ Բեկմուրզաևիչ Աբաև (օսերեն՝ Абайты Бекмурзайы фырт Шамил, 1878, Դիգորա, Դիգորի շրջան - նոյեմբերի 8, 1940, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային օս պոետ և հեղափոխական։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամիլ Բեկմուրազաևիչ Աբաևը ծնվել է 1978 թվականին Հյուսիսային Օսեթիայում։ 1889 թվականին ավարտել է գյուղի դպրոցը։ 1900-1905 թթ. գյուղում աշխատել է որպես գրագիր։
Նաև եղել է հեղափոխական։ Նա իր հեղափոխական գործունեությունն սկսել է 1904 թվականին և մասնակցել է Հյուսիսային Օսեթիայի 1905-1907 թվականների հեղափոխությանը։
1910-1917 թվականներին Հյուսիսային Օսեթիայի դպրոցներից մեկում աշխատել է որպես ուսուցիչ։ 1917 թվականին Շամիլ Աբաևը հայրենի գյուղում դարձել է «Կերման» գաղտնի բոլշևիկյան կազմակերպության ստեղծողը։
Հյուսիսային Օսեթիայի՝ Խորհրդային Միությանը միանալուց հետո Շամիլ Աբաևը նորաստեղծ պետությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ[1]։
1935 թվականին Հյուսիսային Օսեթիայում ստեղծել է ազգային համալսարան և նշանակվում համալսարանի առաջին տնօրեն[2][3]։
1938 թվականին Շամիլ Աբաևը բռնադատվում է[4]։
1940 թվականի նոյեմբերի 8-ին մահացել է Վլադիկավկազում։ Վլադիկավկազում պահպանվել է բնակարան, որտեղ ապրել և ստեղծագործել է Շամիլ Աբաևը[5]։