Շալվա Ամոնաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շալվա Ամոնաշվիլի
Ծնվել էմարտի 8, 1931(1931-03-08)[1] (93 տարեկան)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան, քաղաքական գործիչ և դպրոցի ուսուցիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտմանկավարժություն և հոգեբանություն
Պաշտոն(ներ)Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe?
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
ԿոչումՌուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս և պրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Ինչով է հայտնիմանկավարժ և հոգեբան
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ՌԴ կառավարության մրցանակ կրթության ոլորտում
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Shalva Amonashvili Վիքիպահեստում

Շալվա Ալեքսանդրի Ամոնաշվիլի (մարտի 8, 1931(1931-03-08)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանյան մանկավարժ և հոգեբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ Մանկավարժական գործունեությունը սկսել է 1952 թ. որպես պիոներական ջոկատավար, լինելով երկրորդ կուրսի ուսանող։ Ամոնաշվիլին պատկանում է այն հազվադեպ գիտնականների դասին, ովքեր հրաժարվում են սեփական թեկնածուական դիսերտացիայից, քանի որ այն հերքվում է դրան հաջորդող մտքերով։ Սեփական ուսուցիչներ է համարում ակադեմիկոս Դավիդ Լորդկիպանիդզեին և Բարնատ Խաչապուրիդզեին։

1958-1991 թվականներն աշխատել է Վրաստանի Մանկավարժական Գիտահետազոտական ինստիտուտում՝ լաբորանտ, գիտաշխատող, գիտական քարտուղար, լաբորատորիայի ղեկավար, փոխտնօրեն, տնօրեն, Գիտաարտադրական մանկավարժական միության գլխավոր տնօրեն։

1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողպատգամավոր, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի անդամ։ 1991-1998 թվականները եղել է Մանկավարժական համալսարանի նախնական կրթության ամբիոնի վարիչ[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները` Ամոնաշվիլի Ալեքսանդր Դմիտրիի (1910-1942), մահացել է ճակատամարտում, մայրը՝ Ամոնաշվիլի Մարիա Եղիայի (1915-1990): Քույրը` Ամոնաշվիլի Նատելա Ալեքսանդրի, Թբիլիսիի հմ.1 փորձարարական հանրակրթական դպրոցի ուսուցիչ, մ.գ.դ., 1-4-րդ դասարանների ձեռնարկների և դիդակտիկական նյութերի հեղինակ։

Կինը` Նիորադզե Վալերիա Գիվիեվի՝ մանկավարժական գիտությունների դոկտոր։ Մահացել է 2012 թ. հոկտեմբերի 24-ին։ Երեխաները` Պաատա (1964)՝ հոգեբան, սոցիոլոգ, գրող, հրատարակիչ, Նինո` բանասեր, ոսկերիչ։ Թոռներ` Միկա (1990)՝ բիզնեսմեն, շինարար, Ալքեսանդր` ֆինանսիստ, Նինո` սոցիոլոգ։

Մանկավարժական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսուցչի օրենքներ. սիրել երեխային, հասկանալ երեխային, երեխային նկատմամբ լցվել լավատեսությամբ
  • Սկզբունքներ. երեխայի շրջապատի մարդացում, հարգանք երեխայի անձի նկատմամբ, համբերություն երեխայի կայացման ընթացքում
  • Պատգամներ. հավատալ երեխայի անսահմանությանը, սեփական մանկավարժական կարողություններին, հնարավոր է` ծնողներին և շրջապատին անծանոթ երեխայի սեփական նշանակությանը, երեխայի նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ուժին
  • Երեխայի հենարանները. Զարգացման, հասունացման, ազատության ձգտումը
  • ՈՒսուցչի անձնային որակները. Բարություն, շիտակություն և անկեղծություն, անձնվիրություն[3]։

Շ. Ա. Ամոնաշվիլին դաստիարակության մեջ առաջ է քաշում հետևյալ դրույթը. Ցանկացած աշակերտին ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա. «մենք պետք է լինենք բարի կամքի մարդիկ և սիրենք երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան»։ «Հասկանալ երեխաներին` նշանակում է կիսել նրանց դիրքորոշումը»[4]։

Մեթոդական հիմնական մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեց տարեկան հասակից երեխաների ուսուցման տեխնոլոգիա
  • Ողջ ուսուցումը խթանում է երեխաների ակտիվությունը և ինքնագործունեությունը։
  • Ուսուցում տիպային սխալների ներառմամբ, ինչը վարժեցնում է երեխաներին մշտապես մտածել ինքնուրույն, լսել, ստուգել, քննադատորեն ընկալել ստացվող ողջ տեղեկությունը։
  • Առանց գնահատականների ուսուցման դեպքում երեխաների մոտ գնահատման և ինքնագնահատման կարողությունների ձևավորում[5]։

Ողջ դաստիարակչական համակարգը հիմնված է ոչ թե երեխաներին կյանքին պատրաստելու սկզբունքի վրա, այլ մանկության` որպես կյանքի կարևորագույն փուլ ըմբռնման հիմքի վրա` իր բարդ խնդիրներով և ապրումներով, որոնք պետք է հասկացվեն և ընդունվեն մանկավարժի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. Ректор Амонашвили Шалва Александрович(չաշխատող հղում) // Академия педагогического искусства и социализации Шалвы Амонашвили
  3. Коджаспирова Г. М. Педагогика в схемах, таблицах и опорных конспектах. М., 2008. С. 89.
  4. Педагогика: Учебное пособие / Под ред. В. А. Сластенина. М., 2004.
  5. Коджаспирова Г. М. Педагогика в схемах, таблицах и опорных конспектах. М., 2008. С. 90.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալվա Ամոնաշվիլի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալվա Ամոնաշվիլի» հոդվածին։