Նենադ Կրստիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նենադ Կրստիչ | ||
Դիրքը | կենտրոնական | |
---|---|---|
Ի ծնե տրված անունը | Նենադ Կրստիչ | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1983 (41 տարեկան) | |
Ծննդավայր | Կռալյեվո, Սերբական ԽՍՀ, Հարավսլավիա | |
Հասակ | 213 սմ | |
Քաշ | 109 կգ | |
Դրաֆթի տարի | 2002 / ռաունդ` 1 / ընտր.` 24-րդ | |
Դրաֆթ ակումբ | Նյու Ջերսի Նեթս | |
Կարիերայի պատմություն
| ||
ԿԿ Պարտիզան (2001-04) Նյու Ջերսի Նեթս (2004-08) Տրիումֆ ԲԱ (2008) Օկլահոմա Սիթի Թանդեր (2008-11) ԲԿՄԱ Մոսկվա (2011-2014) Անադոլու Էֆես (2011-2014) | ||
Նենադ Կրստիչ (սերբ. կյուրեղագիր՝ Ненад Крстић, հուլիսի 25, 1983, Կրալևո, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։
Աթենք 2004-ում և ԵվրոԲասկետ 2005-ում ներկայացրել է Սերբիա և Մոնտենեգրոն, իսկ երկու երկրների անջատումից հետո արդեն ներկայացրել է Սերբիան` գլխավորելով ազգային հավաքականը։
Պրոֆեսիոնալ կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսիոնալ կարիերան Կրստիչը սկսել է հայրենիքում՝ 2001 թվականին պայմանագիր կնքելով «Պարտիզան» բասկետբոլային ակումբի հետ։ «Պարտիզանում» խաղալու վերջին տարում՝ 2003-04 խաղաշրջանում, Կրստիչը Եվրոպայի առաջնության ժամանակ բերում էր միջինը 13.4 միավոր։ Նույն ակումբի կազմում Կրստիչը 3 անգամ հաղթում է ազգային առաջնությունը և 1 անգամ դառնում Ռադիով Կորաչի անվան առաջնության գավաթակիր։
Սերբիայում հաջող հանդես գալուց հետո Կրստիչը մուտք է գործում NBA-ի դրաֆթ (2002 թ.), որտեղ ընտրվում է 24-րդը՝ «Նյու Ջերսի Նեթսի» կողմից, բայց դեռ շարունակում է 2 խաղասեզոն խաղալ «Պարտիզանի» կազմում։
NBA-ի 2004–05 խաղաշրջանում Կրստիչը բավականին հաջող է հանդես գալիս որպես լիգայի նորեկ՝ ունենալով տպավորիչ միջին ցուցանիշներ. 10, 0 միավոր/խաղ, 5, 3 անդրադարձ/խաղ և 0, 84 բլոկշոտ/խաղ։ Նույն տարի դառնում է All-Rookie NBA second team նորեկների խորհրդանշական հավաքականի անդամ։ Հաջող է խաղում նաև նույն տարվա փլեյոֆում։
2006–07 խաղաշրջանը էլ ավելի խոստումնալից է դառնում Կրստիչի համար, երբ այս անգամ նրա վիճակագրական ցուցանիշները բեկումնային կերպով սկսում են աճել՝ 16, 6 միավոր, 6, 6 անդրադարձ և 1, 8 արդյունավետ փոխանցում։ Սակայն 2006 թվականի դեկտեմբերի 22-ին՝ «Լոս Անջելես Լեյքերսի» հետ խաղում Կրստիչը ցավոտ կերպով ոլորում է ձախ ոտքի ջիլը և բաց թողնում ոչ միայն ողջ խաղը, այլ նաև ողջ խաղաշրջանը։ Ինչևէ, ոտքի վիրահատումն անցնում է հաջող, և նա վերադառնում է մեկնարկելու 2007–08 սեզոնը։ Սեզոնը, սակայն, դառնում է հիասթափալի Կրստիչի համար. վնասվածքն իր բացասական ազդեցությունն է թողնում նրա խաղի վրա։ Հետո իր անձնական բլոգում Կրստիչը դեռ կնշեր, որ հիասթափեցրել է թիմակիցներին և խոստանում է հաջորդ խաղաշրջանում ցույց տալ մինչև տխրահռչակ վնասվածքը ունեցած խաղը։
2008-ի ամռանը Կրստիչը բանակցությունների մեջ է մտնում ռուսական սուպերլիգայի «Տրիումֆ Լյուբերցի» ակումբի հետ։ Ի վերջո կնքվում է երկու տարվա 2 միլիոն եվրո (զուտ եկամուտ) արժողությամբ պայմանագիր։
2008 թվականի դեկտեմբերի 22-ին Կրստիչը պաշտոնապես 3 տարվա պայմանագիր է կնքում NBA-ի «Օկլահոմա սիթի Թանդեր» ակումբի հետ։
2011 թվականի փետրվարի 14-ին Կրստիչը՝ Ջեֆ Գրինի և 2012 թվականի դրաֆթի առաջին ռաունդի ընտրության իրավունքի հետ փոխանակվում է «Բոստոն Սելտիքս»` Քենդրիկ Պերկինսի և Նեյթ Ռոբինսոնի դիմաց։
2011 թվականի հունիսի 22-ին Կրստիչը կրկին երկու տարվա պայմանագիր է կնքում, այս անգամ արդեն ռուսական «ԲԿՄԱ Մոսկվայի» հետ, որը 2012 թվականի Եվրալիգայի գերեզրափակչում պարտվում է հունական «Օլիմպիակոսին»։