Նևին Հարիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նևին Հարիսոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝կանոեի թիավար
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 2, 2002(2002-06-02)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]

Նևին Հարիսոն (անգլ.՝ Nevin Harrison, հունիսի 2, 2002(2002-06-02)[1], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1]), ամերիկացի կանոեիստուհի, օլիմպիական չեմպիոն (2020)[2][3][4] և աշխարհի չեմպիոն[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևին Հարիսոնը ծնվել է 2002 թվականի հունիսի 2-ին[6]։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևին Հարիսոնը թիավարությամբ զբաղվել սկսել է 12 տարեկանում՝ Սիեթլի բայդարկաներով և կանոեներով թիավարության ակումբում[7]։ Տասնհինգ տարեկանում սկսել է հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո՝ մասնակցելով Ռաչիցեում անցկացված ICF Olympic Hopes 2017 ռեգատին և նվաճելով արծաթե մեդալ 1000 մ և ոսկե մեդալներ 500 մ և 200 մ մրցատարածություններում 2002 թվականին ծնվածների տարիքային խմբում[8]։

Հաջորդ տարի ICF Olympic Hopes Regatta 2018-ում Պոզնանում նվաճել է ոսկե մեդալը 2002 թվականին ծնվածների տարիքային խմբում 500 մ և 200 մետր միայնակ կանոեի թիավարության կատեգորիայում։ 2019 թվականին տեղափոխվել է Գիգ Հարբորի Gig Harbor Canoe and Kayak Racing Team թիմ[9]։ Օկլահոմա Սիթիում 2019 թվականին անցկացված ԱՄՆ-ի թիմային ներքին մրցաշարում[10] հաղթել է և՛ մեծահասակների, և՛ երիտասարդների կատեգորիաներում 1000 մ, 500 մ և 200 մ մրցատարածություններում։ Մասնակցել է 2019 թվականին Լիմայում կայացած Համաամերիկյան խաղերին և հաղթել է 200 մետր մրցատարածությունում[6][11]։

2019 թվականին բայդարկայով և կանոեներով թիավարության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել կանոեով 200 մետր մրցատարածությունում[12]՝ դառնալով առաջին ամերիկուհին, որը հաղթել է սպրինտերյան կանոեի աշխարհի առաջնությունում[13][14]։

2021 թվականի օգոստոսի 5-ին դարձել է կանոե-սպրինտի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը 200 մ մրցատարածությունում՝ առաջ անցնելով բազմակի չեմպիոն Լորենս Վենսան-Լապուանտից[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.teamusa.org/Athletes/HA/Nevin-Harrison
  2. «Canoe Sprint HARRISON Nevin - Tokyo 2020 Olympics». .. (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  3. Mather, Victor (2021 թ․ օգոստոսի 5). «Nevin Harrison, 19, wins a rare U.S. gold medal in canoe sprint». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «American teenager Nevin Harrison wins first Olympic women's canoe 200m». the Guardian (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «TeamUSA Profile». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Canoe Sprint HARRISON Nevin». Tokyo 2020 Olympics (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  7. «Seattle Canoe and Kayak Club». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Local Teens Shine at Olympic Hopes Regatta». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Gig Harbor Canoe and Kayak Racing Team». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «2019 ACA Sprint and Para National Team Trials». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Day 4 highlights Pan American Games 2019». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «2019 ICF Canoe Sprint World Championships results» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «NBC Sports--Nevin Harrison wins sprint canoe world championship». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  14. Mather, Victor (2021 թ․ օգոստոսի 2). «The American Canoeist Nevin Harrison Finally Gets Her Chance». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  15. «Canoë | Laurence Vincent-Lapointe gagne l'argent au 200 m». La Presse (ֆրանսերեն). 2021 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևին Հարիսոն» հոդվածին։