Նևիլի խաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինչ մնացել է Նևիլի խաչից այսօր Դարհեմում

Նևիլի խաչ, տեղավայր Անգլիայի Դարհեմ կոմսությունում։ Այն նաև Դարհեմի ծխերից մեկն է, ըստ 2011 թվականի մարդահամարի՝ 9940 բնակիչներով[1]։ Գտնվում է Դարհեմի կենտրոնից դեպի արևմուտք A167 միջքաղաքային ճանապարհի վրա։

Տարածքը հիմնականում բնակեցված է, այնտեղ կա նաև թերթի կրպակ, եկեղեցի, մի քանի պանդոկ և երկու նախակրթարան։ Մինչև 2005 թվականին Ֆրամվելգեյթ Մուռի քոլեջին միանալն այստեղ գործել է նաև Դարհեմի Նյու Քոլեջը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ այս տարածքում եղել է միջնադարյան խաչ, որը հավանաբար կանգնեցվել կամ անվանվել է տեղաբնակ ազդեցիկ Նևիլ ընտանիքի անդամներից մեկի կողմից կամ անվամբ, որոնք հանդիսանում էին Բրանսեպետի շքանշանակիրներ։ Նևիլի խաչը հավանաբար մատնանշել է այն վայրը, որտեղից ուխտավորները կարող էին տեսնել Դարհեմի մայր տաճարը սուրբ Քութբերթի գերեզմանով, երբ արևմուտքից, Վիլլինգթոնից ու Բրանսեպետից եկող հին հռոմեական ճանապարհով մոտենում էին Դարհեմին։ Նմանատիպ խաչեր էին գտնվում հյուսիսից, արևելքից, հարավ-արևելքից (Ֆիլիպսոնի խաչը Ջոյ լեռան մոտ) և հարավ-արևմուտքից (Չառլզի խաչը Նյու Ինն պանդոկի մոտ) Դարհեմ մտնող գլխավոր ճանապարհների վրա[3]։

1346 թվականին Նևիլի խաչի մոտ է տեղի ունեցել Նևիլի խաչի ճակատամարտը, որտեղ անգլիացիները հաջողությամբ ետ են մղել ներխուժած շոտլանդական ուժերին։ Իմանալով, որ անգլիական բանակը Ֆրանսիայում է, Շոտլանդիայի թագավոր Դավիդ II-ը ներխուժել է Անգլիա։ Հյուսիսային Անգլիայի մեծ մասը թալանելուց հետո շոտլանդացիները հասել են Նևիլի խաչին, որտեղ նրանց դիմավորել է Յորքի արքեպիսկոպոսի կողմից գլխավորված լանկաստերցիների, յորքշիրցիների ու քումբրիացիների բանակը։ Փոքրաթիվ անգլիական բանակը հաղթել է շոտլանդացիներին ու գերի վերցրել Դավիդ II-ին։ Այս իրադարձությունը հավերժացնելու համար Ռեյբիի 2-րդ բարոն Նևիլ Ռալֆ Նևիլը ճակատամարտի վայրից դեպի հարավ ավելի շքեղ հուշարձան է կանգնեցրել։

19-րդ դարավերջին Քրոսգեյթի ընդլայնման արդյունքում Նևիլի խաչը դարձել է հարուստ բնակելի արվարձան։ Քանի որ այն գտնվում էր սուրբ Մարգարեթի եկեղեցական ծխի կազմում, այդ եկեղեցին հիմնել է սուրբ Ջոնի առաքելական եկեղեցին, որն այժմ ծխական եկեղեցի է։ Համայնքային խորհրդի կողմից կառուցվել է ուսուցիչների վերապատրաստման քոլեջ, որն այժմ վերափոխվել է համալսարանի ուսանողական կացարանի։ 1960 թվականին այս ընդլայնմանը հաջորդել է Դարլիգթոնի ու Նյուքսալ ճանապարհների վերամիավորումը այսօրվա A167 միջքաղաքային ճանապարհին, որը միացրել է արևելյան ափի երկաթուղին՝ հանգեցնելով Քրոսգեյթ Մուռից Նևիլի խաչի անջատմանը։

Ծանոթագրությյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ward population 2011»։ Վերցված է 13 July 2015 
  2. «The History of New College Durham»։ New College, Durham։ Վերցված է 2011-05-14 
  3. «Historic England listing» 

Կոորդինատներ: 54°46.3′ հս․ լ. 1°35.7′ ամ. ե. / 54.7717° հս․. լ. 1.5950° ավ. ե. / 54.7717; 1.5950