Նվեր Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվեր Լյուդվիգի Մնացականյան
Ծնվել էմարտի 29, 1957(1957-03-29) (62 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հեռուստամեկնաբան

Նվեր Լյուդվիգի Մնացականյան (մարտի 29, 1957(1957-03-29)), հայ լրագրող և մեկնաբան։ Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին» լրատվական ծառայությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։

1993-1998 թվականներին եղել է «Շիրակ» հեռուստաընկերության (Գյումրի) գլխավոր խմբագիր, վարել է «Կադրում և կադրից դուրս», «Հայացք հյուսիսից» հեղինակային հաղորդումները։ 1996-1998 թվականներին՝ «Շիրակի համայնապատկեր» վերլուծական հաղորդաշարի վարող (Հայաստանի ազգային հեռուստատեսություն)։ 1998-2011 թվականներին աշխատել է «Շանթ» հեռուստաընկերությունում որպես լրագրող և մեկնաբան, վարել է «Հորիզոն» լրատվական ծրագրի հիմնական թողարկումը։ Եղել է «Հեռանկար», «Հայկական աշխարհ» հեղինակային[1] հաղորդումների վարող։ 2011-2016 թվականներին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության հիմնական թողարկման հաղորդավարներից էր, նաև վարում էր հեղինակային «Հարցազրույց» ամենօրյա հաղորդաշարը։ 2018 թվականից աշխատում է www.1in.am լրատվական կայքում:

1999 թվականին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 7-ի ժամը 00:02-ին իր ավտոտնակի դիմաց ծեծի է ենթարկվել, որը նրա կարծիքով կապված է իր լրագրողական գործունեության հետ[2]: Իսկ ըստ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետազոտության՝ միջադեպը եղել է թյուրիմացության հետևանք. Նվեր Մնացականյանին բռնության ենթարկողը նրան շփոթել է մեկ այլ անձի հետ[3][փա՞ստ]:

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]