Նվարդ Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նվարդ Տերյան
Ծնվել էապրիլի 28, 1920(1920-04-28)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 12, 1978(1978-10-12) (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԳանձա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Մասնագիտությունթարգմանչուհի

Նվարդ Վահանի Տերյան (ապրիլի 28, 1920(1920-04-28), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 12, 1978(1978-10-12), Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Գանձա գյուղում), հայ տերյանագետ, թարգմանչուհի։

Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվարդ Տերյանը ծնվել է 1920 թվականին Մոսկվայում[1][2]։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը։ Կազմել, ծանոթագրել և հրատարակել է Վահան Տերյանի 67 նամակները՝ ուղղված Միսկարյան քույրերին («Չհրապարակված նամակներ», 1970), ռուսերեն է թարգմանել, կազմել, ծանոթագրել «Քննադատություն և հրապարակախոսություն» (1985) ժողովածուն։ Տողացի ռուսերեն է թարգմանել Վահան Տերյանի չթարգմանված բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել 1985 թվականին Լենինգրադում հրատարակված «Վահան Տերյան» ժողովածուում[3]։

Մահացել է 1978 թվականին Մոսկվայում։ Թաղված է Գանձա գյուղում, 1852 թվականին իր պապերի՝ Տեր Գրիգորի և Տեր Սուքիասի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու բակում։ Եկեղեցին ընդգրկված է Վահան Տերյանի տուն-թանգարանի համալիրի կազմում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նամակներ, 1972 ։ Տիտղթ. (Վ. Տերյան, կազմ., առաջաբ. և ծանոթագր.՝ Ն. Տերյան)
  • Критика и публицистика : Статьи, 1985 : т.л. (Ваан Терьян; Сост., пер. и примеч. Н. Терьян)
  • Ваан Терьян : Неизданные письма, 1970 : т.л. (Подготовка текста, предисл. и коммент. Н. Терян)

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. «Нвард - дитя любви Ваана и Анаит Терьянов». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]