Նվարդ Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Նվարդ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1940 (82 տարեկան) |
Ծննդավայր | Սղնախ, Խոջալուի շրջան |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր և բանաստեղծուհի |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Նվարդ Ավագյան Վիքիդարանում |
Նվարդ Արամի Ավագյան (առաջին գիրքը՝ «Կորած մեղեդին» ստորագրել է Արամանույշ, դեկտեմբերի 21, 1940, Սղնախ, Խոջալուի շրջան), հայ բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի շրջանի (հետո՝ Ասկերանի) Սղնախ գյուղում։ Ավարտել է տեղի յոթամյա, Ավետարանոցի միջնակարգ դպրոցները, 1962 թվականին՝ Ադրբեջանի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը։ 1962-1966 թվականներին որպես հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Ալունտիդաղ ավանի ութամյա դպրոցում։ 1967 թվականից աշխատել է «Սովետական Ղարաբաղ» (այժմ՝ «Ազատ Արցախ») պաշտոնաթերթում։ 2005 թվականից՝ Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդում նախագահի խորհրդական է։
ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի կրկնակի դափնեկիր է՝ «Մատյան հառներգության» գրքի և «Պոեմ հայկական» եռապոեմի համար[1][2]։
Ն. Ավագյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեռնային վտակ (ժողովածուում տեղ են գտել նաև Ն. Ավագյանի մի քանի գործեր), Բաքու, Ազերնեշր, 1967, 196 էջ։
- Կորած մեղեդի (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1969, 68 էջ։
- Երկրորդ շնչառություն (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1978, 72 էջ։
- Դեմքով դեպի կրակը, 1988։
- Հասուն իմ հասկ, 1990։
- Մատյան հառներգության, 1997։
- Ծանր լույս, 2004։
- Թալիո, 2006։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
- Դեկտեմբերի 21 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ լրագրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ