Նուսա (գետ, թափվում է Կորալյան ծով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուսա
Բնութագիր
Ավազանի մակերես1948 կմ²
Գետաբերանի տեղակայումՄարջանների ծով
Կոորդինատներ
ԵրկրամասՔվինսլենդ

Նուսա (անգլ.՝ Noosa River), գետ Սանշայն-Քոստ շրջանում, Հարավարևելյան Քվինսլենդ, Ավստրալիա։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսքի ընդհանուր ուղղությունը հյուսիսից հարավ է։ Ստորին հոսանքում Նուսան ձևավորում է Քուտարաբա, Կուլուլա, Կոմո, Քուրոյբա, Ուէյբա և Դոնելլա լճերը։ Գետը հոսում է Գրեյթ Սենդի ազգային պարկի տարածքով։ Այնտեղ՝ ստորին հոսքում, տեղակայված են հետևյալ բնակավայրերը՝ Բորին Փոինթ, Քուրոյբա, Նուսա Նորթ Շոր, Տեուանտին, Նուսավիլ և Նուսա Հեդս։ Հիմնական վտակներն են՝ Կին-Կին-Կրիկ և Տիուա-Կրիկ։ Հիմնական կղզիներն են՝ Գոութ, Շիպ, Մեյքփիս։ Վերջինիս տարածքը կազմում է 0,15 քառ․ կմ։ 2003 թվականի մայիսից այն պատկանում է ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնին, որը գնել է կղզին 2,86 մլն դոլարով։ Նա նախատեսել էր վերածել այն շքեղ հանգստավայրի՝ անտեսելով հանրային բողոքները։ Ըստ 2008 թվականի տվյալների՝ կղզում արդեն կար երեք վիլլա, լողավազան, լանդշաֆտային այգիներ, թենիսի դաշտ և երկհարկանի խոհանոց[1]։

Գետի վրա՝ Տեուանտին քաղաքի մոտ, ողջ տարին գործում է լաստանավ[2]։

Գետի ափերին բնակություն են հաստատում չվող թռչունները, որոնք այստեղ են գալիս Ալյասկայից և Ասիայից՝ ձմեռելու համար։ Նրանց ընդհանուր թիվը հասնում է 40,000-ի՝ շուրջ 43 տեսակ[3]։

Գետի տարածքում լայնորեն զարգացած է զբոսաշրջությունը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ականների կեսերից գետաբերանի հարավային հատվածը սկսել է ակտիվորեն կառուցվել՝ Նուսավիլլ և Նուսա-Հեդս քաղաքների կտրուկ աճի շնորհիվ։ Այս գործունեության պատճառով առաջացել են լայնածավալ, ավելի քան մեկ ու կես կիլոմետր երկարությամբ ավազի առափնյա ծանծաղուտներ, և արդյունքում վերացել են հյուսիսային ծովափերը[5]։

2007 թվականին Նուսայում հայտնաբերվել է հազվադեպ մուտացիայի զոհեր՝ երկգլխանի իխտիոպլանկտոն։ Դրա մեղավորը, ամենայն հավանականությամբ, գետի քիմիական աղտոտումն է, որն առաջացել է մակադամիա ընկույզի մշակման գործարանի աշխատանքի հետևանքով[6]։ Գործի քննությունը դադարեցվել է 2010 թվականին, քանի որ մեղադրյալներ չեն հայտնաբերվել[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мэттью Беннс. Virgin tycoon presses on with luxury island resort (անգլ.) на сайте smh.com.au, 27 апреля 2008
  2. Паромы реки Нуса (անգլ.)
  3. Birds return to Noosa River (անգլ.) на сайте sunshinecoastdaily.com.au, 1 мая 2008
  4. Река Нуса Արխիվացված 2016-01-15 archive.today (անգլ.) на сайте lookatnoosa.com
  5. Стивен Чемберлен, Роджер Томлинсон. Noosa River entrance channel dynamics Արխիվացված 2015-04-01 Wayback Machine (անգլ.) на сайте ozcoasts.gov.au, 2006
  6. Two-headed fish larvae blamed on farm chemicals in Noosa River(չաշխատող հղում) (անգլ.) на сайте news.com.au, 13 января 2009
  7. Марриса Каллигерос. Two-headed fish report kept under wraps (անգլ.) на сайте brisbanetimes.com.au, 23 июля 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուսա (գետ, թափվում է Կորալյան ծով)» հոդվածին։