Նունե Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նունե Հովհաննիսյան
Ծնվել էօգոստոսի 4, 1969(1969-08-04) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ

Նունե Սուրիկի Հովհաննիսյան (ծնվ. 4 օգոստոսի 1969 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1988 թթ. - աշխատել է Երևանի Կլարա Ցետկինի անվան կարի ֆաբրիկաում, ապա՝ Երևանի միջքաղաքային հեռախոսային կայանում որպես բանվորուհի։
  • 1988-1990 թթ. - աշխատել է «Գուգարք» կոոպերատիվում որպես բանվորուհի։
  • 1990-1993 թթ. - Երևանի Խորհրդային շրջանի ժողովրդական դատարանի դատական նիստերի քարտուղար։
  • 1993-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գործավար։
  • 1995-1996 թթ. - աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի իրավաբանական բաժնի տեղեկատվական իրավական ապահովման և կոդիֆիկացիոն աշխատանքների ենթաբաժնում որպես վիճակագիր։
  • 1996-1997 թթ. - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական բաժնի խորհրդատու։
  • 1997-1998 թթ. - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության դատական վերափոխումների իրավական ապահովման բաժնի ավագ խորհրդատու։
  • 1998-2002 թթ. - ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության քրեական և վարչական օրենսդրության փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 2002-2006 թթ. - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետ։
  • 2004-2005 թթ. - Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։
  • 2006-2014 թթ. - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ։
  • 2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությամբ նշանակվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով[1]:

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Նախորդող
Արտակ Մելիքսեթյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ
Նունե Հովհաննիսյան

24 հունիսի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]