Նումուլիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նումուլիտներ (Nummulites, լատ.՝ nummulus - մանր մետաղադրամ), ֆորամի- նիֆերների ենթախմբի մահացած միաբջիջ օրգանիզմների սեռ։ Նումուլիտի մնացորդները հայտնի են Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային երկրների վերին կավճի ու պալեոգենի նստվածքներում։ Նումուլիտ ունեցել են ոսպաձև կամ սկավառականման խեցի (տրամագիծը՝ 1—10 և նույնիսկ մինչև 16 սմ), որը կազմված է եղել միջնորմերով խոռոչների բաժանված բազմաթիվ պտույտներից։ Ցուրաքանչյուր նոր պտույտ ամբողջությամբ ծածկել է նախորդին։ Վարել են հատակամերձ կյանք։ Նումուլիտների խեցիների կուտակումներն առաջացրել են նումուլիտային կրաքար, որը կիրառվում է որպես շինանյութ։ Նումուլիտները կար7որ ղեկավարող բրածոներ են պալեոգենի շերտագրությանհամար։