Նոր հասկեր
Արտաքին տեսք
| Նոր հասկեր | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն |
| Հիմնադրվել է | 1935 |
«Նոր հասկեր», մանկապատանեկան երկշաբաթյա պատկերազարդ հանդես։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1935-1936 թվականներին Թեհրանում[1]։ Արտոնատեր-խմբագիրը եղել է Մարգարիտ Սարվարյանը, խմբագիրը՝ Մուշեղ Սարվարյանը։
Պարբերականն աջակցել է իրանահայ մատաղ սերնդի բազմակողմանի զարգացմանն ու դաստիարակությանը։ Տպագրել է իրանահայ գրողների մանկական ստեղծագործություններ, Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Ս. Լիսիցյանի գործերից, հանելուկներ, շուտասելուկներ և այլն, նյութեր՝ գիտության ու արվեստի վերաբերյալ, «Հարց ու պատասխան» բաժնում անդրադարձել է պատանի ընթերցողներին հետաքրքրող բազմապիսի հարցերի, ստեղծել է աշակերտների օգնության հիմնադրամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 362)։ |