Նոր անտառի երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր անտառի երեխաները
The Children of the New Forest
The Children of the New Forest - 1911 book cover.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
ՀեղինակՖրեդերիկ Մարիետ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1847

«Նոր անտառի երեխաները» (անգլ.՝ The Children of the New Forest), անգլիացի ծովագնաց և գրող Ֆրեդերիկ Մարիետի մանկական գեղարվեստական ստեղծագործությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1847 թվականին։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում անգլիական հեղափոխության և Հանրապետության հաստատման ժամանակ՝ 18-րդ դարում և ծավալվում են Բևերլիի չորս որբացած երեխաների շուրջ, որոնք կլորագլուխներից թաքնվում են նոր անտառում և փորձում են գոյատևել բնության գրկում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունն սկսվում է 1647 թվականին, երբ անգլիացի թագավոր Չարլզ I-ը պարտություն է կրում քաղաքացիական պատերազմում և Լոնդոնից փախչում Նոր անտառ։  Խորհրդարանի զինվորներն ուղարկվում են նրան փնտրելու և հրաման են ստանում այրել Առնվուդը՝ ասպետ Կոլոնել Բևերլիի տունը, որն սպանվել է Նեյզբիի ճակատամարտի ժամանակ: Նրա չորս զավակներին՝ Էդվարդին, Համֆրիին, Էլիսին և Էդիթին կրակից փրկում է վերդերեր Ջեյքոբ Արմիթաջը և ներկայացնում որպես իր թոռներ։

Արիստոկրատական ընտանիքի երեխաները հայտնվում են հասարակ մարդկանց աշխարհում և սովորում զբաղվել գյուղատնտեսությամբ։ Արմիթաջի մահից հետո ընտանիքի ղեկավարի պարտականություններն ստանձնում է Էդվարդը։  Երեխաներին օգնում է Պաբլո փոքրիկ գնչուն, որին նրանք փրկել են անտառային ծուղակից։ Սակայն պուրիտան որսորդ Կորբոլտն ամեն կերպ փորձում է վնասել Բևերլի ընտանիքին: Էդվարդը հրդեհից փրկում է Փեյշենսին՝ Նոր անտառում թագավորական հողերի կառավարիչ Հիզերսթոունի դստերը, որը երիտասարդին աշխատանքի է ընդունում որպես քարտուղար։

Ավելի ուշ Էդվարդը միանում է ապագա թագավոր Չարլզ 2-րդի բանակին, սակայն Վուստերի ճակատամարտում ռոյալիստների պարտությունից հետո վերադառնում է նոր անտառ, որտեղ իմանում է, որ Հիզերսթոունն ստացել է «Առնվուդ» կալվածքը։ Այս լուրից և Փեյշենսի կողմից իր սիրո խոստովանության մերժումից վշտացած Էդուարդը փախչում է Ֆրանսիա։ Նրա քույրերին ուղարկվում են դաստիարակության արիստոկրատական ընտանիքներում, իսկ եղբայրը մնում է ապրելու Նոր անտառում։

Էդվարդն իմանում է, որ Փեյշենսն իրականում սիրում է իրեն, Իսկ Հիզերսթոունը «Առնվուդ» կալվածքը ձեռք է բերել Էդվարդի համար։ Այժմ Էդվարդն սպասում է ֆրանսիական բանակում իր ծառայության ավարտին, որպեսզի վերամիավորվի սիրելիի հետ:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվուդը և Լիմինգթոնը Հեմփշիրի 1611 թվականի քարտեզում

Մարիետը վեպը գրել է Նորֆոլքում՝ նավատորմից իր հեռանալուց հետո։  «Նոր անտառի երեխաները» դարձել է նրա վերջին ստեղծագործությունը, որը լույս է տեսել նրա կենդանության օրոք։ Երբեմն Մարիետը հյուրընկալվել է իր եղբայր Ջորջի մոտ՝ Հեմփշիրում գտնվող «Chewton Glen» (այժմ 5-աստղանի հյուրանոց) տանը, որը գտնվել է Նոր անտառի սահմանին։  Հենց այստեղ է, որ նա ոգեշնչվել է գրել վեպը և վերցրել գոյություն ունեցող կալվածքի անվանումը՝ «Առնիվուդ» (ստեղծագործության մեջ նշված է առանց «ի» տառի)։  Երեք մղոն դեպի արևելք ընկած է Լիմինգթոն ափամերձ քաղաքը, որը նույնպես հիշատակվում է վեպում։

Մոտիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի սյուժեն կենտրոնանում է Բևերլիի երեխաների վրա, որոնք սովորում են ինքնուրույն գոյատևել անտառում, և պատմվում է հատկապես նրանցից ավագի՝ դեռահաս Էդվարդի մասին: Ներկայացվում են ասպետության և քաջություն իդեալներ՝ կոփված համեստությամբ։ Ժամանակի ընթացքում երեխաները դառնում են տղամարդկության և կանացիության օրինակներ, և Պաբլո՝ գնչու տղան, ձգտում է հասնել նրանց ապրելակերպին: Պաբլոյի հայտնվելը վեպում ցույց է տալիս այն փաստը, որ գնչուները Նոր անտառում ապրել են 19-րդ դարում և ասոցացվել են նրա հետ Վիկտորյական դարաշրջանի մարդկանց գիտակցության մեջ:

Մարիետը պահպանողական հայացքներ[1] ուներ, և նրա պատմությունն աջակցում է ռոյալիստներին՝ հետևելով ռոյալիստ սպայի երեխաների ճակատագրին։ Սակայն մեկ հերոս՝ Հաթերսթուոնը, կողմնակից է կարմրագլուխների տեսակետներին[2]: Մասնակցելով մարտերին և վիրավորվելով իր ռազմական ծովային ծառայության ժամանակ՝ Մարիետը գիտեր պատերազմի բնույթը և այդ պատճառով էլ թշնամական վերաբերմունք է արտահայտել հակամարտության երկու կողմերի նկատմամբ[3]: Նա կարծում է, որ պետական լավ կառավարումը գտնվում է ինչ-որ տեղ թագավոր Չարլզի՝ իր աստվածային նշանակման վերաբերյալ հաստատակամության և խորհրդարանի կողմից նրա մահապատժի միջև[4]: Հաշտեցումը և վեպի վերջում Էդվարդի վերադարձը տուն ասոցացվում է միապետության վերականգման հետ։ 17-րդ դարի Անգլիայից այս ուղերձն արտացոլում է հեղինակի վիճակը, որը վեպ է գրել 1840-ական թվականների քաղաքական քաոսի ժամանակ, երբ չարտիստները կոչ էին անում քաղաքական բարեփոխումներ անցկացնել Մեծ Բրիտանիայում և 1848 թվականի հեղափոխություններից քիչ առաջ, որոնք բռնկվեցին ամբողջ Եվրոպայում[3]:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բի-Բի-Սի հեռարձակող ընկերությունը չորս անգամ էկրանավորել է վեպը հեռուստատեսության համար՝ 1955 թվականին (5 սերիա), 1964 թվականին (6 սերիա), 1977 թվականին (5 սերիա) և 1998 թվականին (6 սերիա): Վերջին սերիան ունի ամենաշատ տարբերություններն օրիգինալ ստեղծագործության հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mary Virginia Brackett The Facts on File companion to the British novel. — 2006. — Т. 1. — С. 280. — ISBN 081605133X
  2. Catherine Butler, Hallie O'Donovan Reading History in Children's Books. — Palgrave Macmillan, 2012. — С. 96. — ISBN 0230278086
  3. 3,0 3,1 Butts, Dennis Dogs and cats: the nineteenth-century historical novel for children / Collins, Fiona M.; Graham, Judith (eds.). — Historical Fiction for Children: Capturing the Past. — Routledge, 2013. — С. 4–5. — ISBN 1134133308
  4. John Kucich, Jenny Bourne Taylor The Oxford History of the Novel in English. — Oxford University Press, 2011. — Т. 3. — С. 161–162. — ISBN 0199560617

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]