Նորվեգիայի զինված ուժերի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորվեգիայի զինված ուժերի թանգարան
Hovedarsenalet Akershus.jpg
ՏեսակՌազմական
ԵրկիրՆորվեգիա
ՏեղագրությունՕսլո
ՎայրԱկերսհուս
Հիմնադրված է1860թ.
Կայքforsvaret.no/kultur/museer/Forsvarsmuseet

Նորվեգիայի զինված ուժերի թանգարան (նորվ.՝ Forsvarsmuseet), Նորվեգիայի զինված ուժերի զինվորական թանգարան, որը գտնվում է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ակերսհուս ամրոցում։

Նախկինում թանգարանը ուներ «Hærmuseet» անվանումը, ինչը նշանակում էր «Բանակի թանգարան», իսկ ավելի շուտ՝ «Հրետանու թանգարան»։ Այն Նորվեգիայի գլխավոր ռազմական թանգարանն է։

2016 թվականի նոյեմբերի 16-ի դրությամբ թանգարանի մուտքը անվճար է։ Մեկ օրում հնարավոր չէ ամբողջությամբ տեսնել թանգարանում ցուցադրվող նմուշները, քանի որ այն բավականին հագեցած է իր թանգարանային ցուցանմուշների քանակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի զինված ուժերի թանգարանը ստեղծվել է 1946 թվականին, երբ երկու նախկին զինվորական թանգարանները՝ 1860թվականին հիմնված Հրետանու և 1928 թվականին հիմնված Թիկունքի թանգարանները միավորվեցին և կոչվեցին Hærmuséet անունով։ Սկզբնական շրջանում այն բաց էր միայն զինվորականների համար, իսկ 1978 թվականից Նորվեգիայի Օլավ V թագավորի հանձնարարությունից հետո հասանելի դարձավ նաև բոլորին Զինված ուժերի թանգարան անվանումով։

Թանգարանը տեղակայված է Ակերսոն ամրոցի 1860 թվականին կառուցված մասնաշենքում։

Նպատակ և ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական նպատակն է ցուցադրել Նորվեգիայի ռազմական պատմությունը վիկինգների ժամանակներից մինչև մեր օրերը։

Թանգարանի մուտքի ճանապարհին տեղադրված են որոշ ցուցանմուշներ՝ հրանոթային զենքեր, հին թնդանոթների փողեր, տանկեր։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բաղկացած է 6 առանձին բաժիններից

  • հին ժամանակները և ռազմական պատմությունը սկսած վիկինգներից մինչև 1814 թ.,
  • 1814 - 1905 թվականների ռազմական պատմությունը,
  • 1905 - 1940 թվականների ռազմական պատմությունը,
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ցամաքային մարտերը,
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ծովային մարտերը,
  • 1945 թվականից մինչև մեր օրերի ռազմական պատմություն։

Թանգարանը բավականին հետաքրքիր է, քանի որ ցուցանմուշները ցուցադրվում են գեղեցիկ ու մանրակրկիտ ձևով։ Օգտագործվում են մանեկեններ, որպեսզի ցույց տրվի հին ժամանակների ռազմական հանդերձանքը։ Առկա է մեծ քանակի զենքեր ամենաբազմազան ձևի։ Ներկայացվում է ճակատամարտերի և կռիվների մակետները։

Տարվա մեջ մի քանի անգամ կազմակերպվում են հատուկ ցուցադրություններ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]