Jump to content

Նորվեգիայի գերագույն դատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորվեգիայի գերագույն դատարան
Norges Høyesterett
Հիմնադրված է1815
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՕսլո
Կայքhttp://www.domstol.no (նորվ.)

Նորվեգիայի գերագույն դատարան (նորվ.՝ Norges Høyesterett), բարձրագույն դատարան Նորվեգիայի Թագավորությունում։ Հիմնադրվել է 1815 թվականին Նորվեգիայի Թագավորության Սահմանադրության 88-րդ՝ անկախ դատական համակարգ նախատեսող բաժնի հիման վրա։ Գերագույն դատարանը գտնվում է մայրաքաղաք Օսլոյում։

Գերագույն դատարանը բաղկացած է գլխավոր դատավորից և 19 դատավորների կազմից, որոնց նշանակում է Նորվեգիայի թագավորն արդարադատության նախարարի առաջարկով։ Դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարեկան։ 2002 թվականից գլխավոր դատավորի պաշտոնը զբաղեցնում է Տոր Շեյը։

Գերագույն դատարանը հիմնադրվել է 1815 թվականին Նորվեգիայի սահմանադրության ընդունմամբ, երբ Դանիան Քիլի հաշտության պայմանագրով հրաժարվել է Նորվեգիայի հետ միավորումից և այն զիջել Շվեդիային։ Մինչ այդ Նորվեգիայի գերագույն դատարանը եղել է Դանիայի դատարանը։ Համաձայն շվեդ-նորվեգական միության՝ Շվեդիան պարտավորվում էր ճանաչել Նորվեգիայի սահմանադրությունը և Նորվեգիային հնարավորություն է տվել ստեղծելու իր սեփական ազգային իշխանության մարմինները։

Ի սկզբանե դատարանը բաղկացած է եղել գլխավոր դատավորից և վեց դատավորներից, որոնք նշանակվել են թագավորի հրամանագրով։ Ժամանակի ընթացքում դատավորների թիվն ավելացել է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի օկուպացիայի տարիներին Նորվեգիայի Գերագույն դատարանը հրաժարվել է աշխատել նոր վարչակարգի օրոք, և դատավորները թողել են իրենց լիազորությունները։ Պատերազմից հետո Գերագույն դատարանը վերսկսել է աշխատանքը նույն կազմով[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Полиция, прокуратура и судебная система Норвегии // Советская юстиция. - 1993. - № 2. - С. 11.
  • Исаев М.А. Основные формы конституционного контроля в странах Скандинавии // Государство и право. - 2003. - № 12. - С. 76-85.
  • Васьков М.Ю. Уголовно-процессуальное законодательство Норвегии, система судопроизводства и судоустройство // Мировой судья. - 2007. - № 11. - С. 27-31.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ханс М. Михельсен (19.03.2003). «История норвежского Верховного суда (часть II)» (նորվեգերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիայի գերագույն դատարան» հոդվածին։