Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե | |
---|---|
Տեսակ | իրավապաշտպան կազմակերպություն և Helsinki Committee for Human Rights? |
Երկիր | Նորվեգիա |
Հիմնադրված | 1977 |
Գլխադասային գրասենյակ | Օսլո, Նորվեգիա |
Անձնակազմ | 25 մարդ |
Կայք | nhc.no(նորվ.) և nhc.no/en/(անգլ.) |
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե (նորվ.՝ Den norske Helsingforskomité), միջազգային կոմիտե Նորվեգիայում։ Այն ստեղծվել է 1977 թվականին։ Իր գործունեությամբ հիմնվում է Հելսինկիի եզրափակիչ ակտի դրույթների վրա, որոնք ստորագրվել են ավելի քան 35 եվրոպական և հյուսիսամերիկյան պետությունների կողմից 1975 թվականին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդակցության ժամանակ։ Համաձայնագրերում ասվում է, որ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը խաղաղության հասնելու և պետությունների միջև բարիդրացիական փոխահարաբերությունների գլխավոր գործոնն է։
Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն ոչպետական և ոչառևտրային կազմակերպություն է, որը հետևում է մարդու իրավունքներին ԵԱՀԿ շրջանակներում։ Պահպանում է ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության հիմնարար իրավունքները։ Վերջին մի քանի տարիներին Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի գործունեությունը կենտրանացած է Կենտրանական և Արևելյան Եվրոպայի ու նախկին ԽՍՀՄ պետությունների ժողովրդավարության հարցերի շուրջ։ Կոմիտեն աշխատում է անկախ տվյալ երկրի պետական կառավարման տեսակից ու քաղաքական իրավիճակից։ Կենտրոնացած է հիմնականում բացահայտելու մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները։
Գործունեության ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հետևում և ուսումնասիրում է զեկույցները, որոնք մարդու իրավունքների խնդիրներին են վերաբերում առանձին երկրներում։ Կոմիտեն բացահայտում է կոպտագույն խախտումները կամ էլ մարդու իրավունքների թերություները։ Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հիմնական գործոններն են.
- Փոքրամասնությունների իրավունքներ
- Մամուլի ազատություն
- Ժողովրդավարական ինստիտուտների ընդլայնում
- Զեկույցների և հոդվածների կազմում, որոնք ուղղված են երկրների կառավարություններին, միջազգային կառույցներին
- Մամուլի միջոցով ինֆորմացիայի տարածում
- ճնշում է գործադրում երկրների կառավարությունների վրա, որոնք անտեսում են մարդու հիմնարար իրավունքները
Ընտրությունների վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ և արդար ընտրությունների անցկացումը Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կարևոր առաքելություններից է համարվում, որը ժողովրդավարության հասնելու ամենակարևոր ուղիներից մեկն է։ Կոմիտեն նաև հետևում է, որպեսզի ձևավորվի առողջ հասարակություն։ Կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն միջազգային ստանդարտներով և ընտրվողները լինեն լեգիտիմ։ Կարևորվում է տարածման և և ուժեղացման ինստիտուտը տարածել այն երկրներում, որտեղ դրա կարիքը խիստ զգացվում է։
Տեղեկություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կարևորագույն ոլորտներն են։ Որպեսզի ազդեն հասարակական մտածողության վրա, մասնակցում են մի շարք քննարկումներին։ Կոմիտեն այս ամենին հասնելու համար կիրառում է թեմատիկ դասախոսություններ, մամլո ասուլիսներ, բաց նամակներ, համացանցայի քարոզ, տարեկան հաշվետվություններ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն հետամուտ է լինում կրթել այնպիսի կադրերի, որոնք անցնեն մարդու իրավունքների դասընթացներ, լսեն կուրսեր, դասախոսություններ, լեկցիաներ և սեմինարներ։ Դասընթացն ավարտողը կկարողանա մարդու իրվունքների հիմանարար ազատությունները պահպանել զանազան ոլորտներում։
Միջազգային պրոցեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն մասնակցում է միջազգային շատ պրոցեսների, որոնք կապված են մարդու իրավունքների հարցերի հետ։ Ամենակարևոր հարթակներից են համարվում.
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը
- Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեա
- Պետությունների կառավարություններ
Կոմիտեի գլխավոր նպատակն է հետևել, որպեսզի մարդու հիմնարար իրավունքները լինեն գերակա դիրքում։
Ժողովրդավարության աջակցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի ուղիղ աջակցությամբ գիտելիքներ և ֆինանսավորում են ստանում զանազան կազմակերպությունները, հասարակական կառույցները, ինստիտուտներն ու ԶԼՄ-ները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Den Norske Helsingforsekomite (Официальный сайт Норвежского Хельсинкского Комитета) // http://www.nhc.no
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Норвежский Хельсинкский комитет: в Азербайджане нет атмосферы для свободных выборов. 15/10/2008
- Ъ-Петров В. Правозащитников взяли за визы // Коммерсантъ. № 225. 10/12/2008
- Алексеева, Л. (2010 թ․ հոկտեմբերի 22). «Рассказ о работе Норвежского Хельсинкского комитета». Радио «Свобода». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Den norske Helsingforskomité
- Den internasjonale Helsingforsføderasjonen (arkivert)
- Organisasjonen for sikkerhet og samarbeid i Europas (OSSE) nettsider
|