Նորվեգական հասարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Երեկոն նորվեգական հասարակությունում», նկարիչ՝ Էյլիֆ Պետերսեն, 1892 (նորվ.՝ En aften i Det norske Selskab)

Նորվեգական հասարակություն (նորվ.՝ Norske Selskab, անգլ.՝ The Norwegian Society), գրական հասարակություն, որը ձևավորվել է Կոպենհագենում նորվեգացի ուսանողների և գրողների կողմից[1]։ Ընկերությանն անդամակցել են Կոպենհագենում ապրող գրողներ, բանաստեղծներ, փիլիսոփաներ։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Նորվեգիայի հասարակության անդամներ դառնում էին այն նորվեգացիները, ովքեր իրենց տեղը չէին գտնում դանիական հասարակությունում և համարվում էին անհաջողակներ[2]։

Նորվեգական հասարակությունը ձևավորվել է 1772 թվականին նորվեգացի գրող և իրավաբան Ուվե Մեյերի կողմից։ Հասարակության հանդիպումները տեղի էին ունենում Մադամ Յուլեի սրճարանի շենքում։ Հանդիպումների ժամանակ արգելվել է կանանց մասնակցությունը, բացառությամբ մատուցողուհի Կարեն Բախի։ Հանդիպումները տեղի էին ունենում աշխույժ մթնոլորտում, նրանք երգում էին, ասմունքում։ Հասարակության անդամներն իրենց դրսևորում էին որպես պահպանողականներ, նորվեգա-դանիացի գրող Լյուդվիգ Հոլբերգի ռացիոնալիզմի աջակիցներ։

Նորվեգական hասարակության անդամները 18-19-րդ դարերում արտասահմանում ազգային-հայրենասիրական տրամադրության դերի բարձրացման գործում մեծ դեր են խաղացել։ Այդ ժամանակահատվածի պոեզիայի հիմքը եղել է հայրենասիրության թեման։ 1813 թվականին հասարակությունը լուծարվել է։ Պատճառների շարքում թվարկվում է նաև Նորվեգիայի առաջին համալսարանի հիմնադրումը, որը դարձել է Նորվեգիայի գրական-մշակութային կյանքի կենտրոնը։ 1818 թվականին բացվել է տղամարդկանց համանուն նոր ակումբ, որը չէր հանդիսանում Նորվեգիայի հասարակության իրավահաջորդը։

Նորվեգական հասարակության հիմնական անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, որտեղ 1774-1813 թվականներին տեղի էին ունենում Նորվեգական հասարակության հանդիպումները
  • Յոհանես Էվոլդ (1743-1781)
  • Յուհան Բրուն (1745-1816)
  • Ն. Կ. Բրեդալ (N.K. Bredal)
  • Ուվո Մեյեր (1742-1790)
  • Յուհան Վիբե
  • Սերեն Մոնրադ
  • Նիլս Թրեշով (1751-1833)
  • Յակոբ Էդվարդ Կոլբերնսեն
  • Կլաուս Ֆաստինգ (Claus Fasting)
  • Կլաուս Ֆրիման (Claus Frimann)
  • Յոնաս Ռեյն (Jonas Rein)
  • Էդվարդ Ստորմ (Edvard Storm)
  • Յենս Ցիտլից (Jens Zetlitz)
  • Յոհան Վեսել (1742-1785)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Единая датско-норвежская литература» (նորվեգերեն)։ Вся Норвегия на русском։ Արխիվացված օրիգինալից 2012-06-30-ին։ Վերցված է 2010-09-16 
  2. «Norske Selskab var ikke norsk-nasjonalt» (նորվեգերեն)։ Forskningsartikkel։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2010-09-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]