Նորմա Կրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նորմա Կրուզ
Norma Cruz 2.JPG
Ծնվել է1962
ԾննդավայրԳվատեմալա կամ Գվատեմալա Սիթի, Գվատեմալա
ՔաղաքացիությունFlag of Guatemala.svg Գվատեմալա
Մասնագիտությունիրավապաշտպան
Պարգևներ և
մրցանակներ
Կանանց արիության միջազգային մրցանակ
Norma Cruz Վիքիպահեստում

Նորմա Կրուզ, մարդու իրավունքների գվատեմալացի ակտիվիստ, իրավապաշտպան, ով հայտնի է կանանց նկատմամբ բռնությունների վավերագրմամբ[1]: 1996 թվականի հուլիսի 3-ից[2] Նորմա Կրուզը ղեկավարում է Գվատեմալա քաղաքում հիմնադրված Fundación Sobrevivientes-ը (Վերապրածների հիմնադրամ)[3], որը «զգացմունքային, սոցիալական ու իրավական աջակցություն է ապահովում պաշտպանվածություն փնտրող հարյուրավոր զոհ-կանանց»[4]: Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ «միայն 2007 թվականին հիմնադրամն օգնել է քրեական հետապնդում անցկացնել, գտնել ու դատապարտել կանանց սպանող 30 անհատների: Հասարակական կազմակերպությունն ունի ապաստան զոհերի համար, որը նաև պայքարում է՝ պաշտպանելու այն մայրերին, որոնց նորածիններին գողացել են անօրինական և շահութաբեր միջազգային որդեգրումների մատակարարման շղթայի ներքո»[5]:

2009 թվականին Նորմա Կրուզը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից արժանացել է «Կանանց միջազգային քաջության մրցանակի»՝ որպես Գվատեմալայում և ամենուր դրական փոփոխության ձգտող կանանց համար ոգեշնչման, խիզախության և հույսի խորհրդանիշ[4]: Մրցանակը նրան հանձնել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԱՄՆ Առաջին տիկին Միշել Օբաման[6]:

2009 թվականի մայիսից Նորմա Կրուզը տեքստային հաղորդագրությունների և հեռախոսի միջոցով ենթարկվել է բռնաբարության և սպանության շարունակական սպառնալիքների, որոնք հասցեագրված են եղել նաև նրա ընտանիքին[3]: Չնայած Գվատեմալայի կառավարությունը նրան տրամադրել է ոստիկանական պաշտպանություն, սպառնալիքները շարունակվել են, և Amnesty International-ը այն համարել է 2011 թվականի «առաջնահերթ գործ»[3]: 2011 թվականի մայիսին Նորմա Կրուզի ղեկավարած կառույցը տուժել է «Մոլոտովի կոկտեյլից», բարեբախտաբար հարձակումից ոչ-ոք չի տուժել[1] :

2011 թվականի գարնանը Բոստոնի Ամերիկյան ռեպերտուարի թատրոնը և System of a Downից Սերժ Թանգյանը «Պրոմեթևսը շղթայված» արտադրանքը նվիրել են Կրուզին և ևս 7 այլ ակտիվիստների[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Pierre Kaya (28 March 2011)։ «Le combat d'une mère pour retrouver l'assassin de sa fille»։ France Soir։ Վերցված է 17 April 2011 
  2. «Background Information on Norma Cruz»։ Amnesty International։ Վերցված է 17 April 2011 
  3. 3,0 3,1 3,2 «NORMA CRUZ, WOMEN'S HUMAN RIGHTS DEFENDER»։ Amnesty International։ Վերցված է 17 April 2011 
  4. 4,0 4,1 Mordica Simpson (11 March 2009)։ «2009 International Women of Courage Recipients: Norma Cruz, Guatemala»։ US Department of State։ Վերցված է 17 April 2011 
  5. «Norma Cruz Fights to End the Killing of Guatemalan Women: Survivors Foundation aims to turn the rising tide of violent deaths»։ US Department of State։ 6 March 2009։ Վերցված է 17 April 2011 
  6. award ceremony
  7. «About the Prometheus Project»։ American Repertory Theater։ 15 February 2011։ Վերցված է 16 May 2011