Նորա Գուլբրանդսեն
Նորա Գուլբրանդսեն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1894 կամ նոյեմբերի 29, 1894[1] |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա |
Մահացել է | փետրվարի 14, 1978 (83 տարեկան) կամ փետրվարի 14, 1974[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | խեցեգործ, նկարչուհի և porcelain painter |
Ամուսին | Օտտո Առնոլդ Դելֆին Ամունդսեն[1] |
Նորա Գուլբրանդսեն (նորվ.՝ Nora Gulbrandsen, դեկտեմբերի 29, 1894 կամ նոյեմբերի 29, 1894[1], Օսլո, Նորվեգիա - փետրվարի 14, 1978 կամ փետրվարի 14, 1974[1], Օսլո, Նորվեգիա), ճենապակու և կերամիկայի բնագավառներում աշխատող նորվեգացի դիզայներ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորա Գուլբրանդսենը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո)՝ Աքսել Յուլիուս Հանսենի և Աննա Սոֆի Լունդի ընտանիքում։ 1917-1922 թվականներին ամուսնացած է եղել մեծածախ առևտրական Կառլ Սիգլեր Գուլբրանդսենի (1892-1976) հետ։ 1943 թվականին Նորան ամուսնացել է ինժեներ և տոհմաբան Օտտո Դելֆին Ամունդսենի հետ[3][4]։
1923-1927 թվականներին սովորել է Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ակադեմիայում (Statens Håndverks- og Kunstindustriskole), որն ավարտելուց հետո որպես դիզայներ աշխատել է Պորսգրունի ճենապակու գործարանում։ 1928-1946 թվականներին եղել է Պորսգրունի գործարանի գեղարվեստական ղեկավար, 1928-1940 թվականներին գործարանի համար նախագծել է մի քանի ճենապակյա հավաքածուներ, որոնք լավ ընդունելության են արժանացել։ 1946 թվականից Օսլոյում կերամիկայի արտադրամաս է ունեցել[3][5]։
Պորսգրունում աշխատելու ընթացքում Գուլբրենսենը նախագծել է մոտավորապես 300 տարբեր նմուշներ և մոդելներ։ Ոգեշնչվել է ար-դեկո ոճով և կուբիստական ուղղությամբ։ Գուլբրանդսենի աշխատանքների ընտրյալ հավաքածուն ցուցադրվում է Պորսգրունի քաղաքային թանգարանում (Porselensmuseet)[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Godal Anne Marit (ed.)։ «Nora Gulbrandsen»։ Store norske leksikon (Norwegian)։ Oslo: Norsk nettleksikon։ Վերցված է փետրվարի 15, 2016
- ↑ 3,0 3,1 Bendtzen Steen Ory։ «Nora Gulbrandsen»։ in Helle, Knut։ Norsk biografisk leksikon (Norwegian)։ Oslo: Kunnskapsforlaget։ Վերցված է փետրվարի 15, 2016
- ↑ Jon Gunnar Arntzen։ «Otto Delphin Amundsen»։ Store norske leksikon։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
- ↑ Randi Gaustad։ «Nora Gulbrandsen»։ Norsk kunstnerleksikon։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
- ↑ «Porselensmuseet»։ Telemark Museum։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-12-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Porselensmuseet website Archived 2018-01-12 at the Wayback Machine.