Նորայր Վարդազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդազարյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox med.png
Նորայր Վարդազարյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1937(1937-11-25)[1] (84 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1960)
Մասնագիտությունախտաբան-անատոմ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1975)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Նորայր Դրաստամատի Վարդազարյան (նոյեմբերի 25, 1937(1937-11-25)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ախտաբան-անատոմ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1981)։ ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի անդամ (2001)։ ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Վարդազարյանը ծնվել է 1937 թվականին Լենինականում։ 1960 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժ-կանխարգելողական ֆակուլտետը։ 1975-1977 թվականներին եղել է Լենինականի քաղխորհրդի առողջապահության բաժնի վարիչ, 1977-1986 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, 1986-2006 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաբանության անատոմիայի ամբիոնի վարիչ, 2006 թվականից՝ պրոֆեսոր[2]։ 1977 թվականից Բջջի կենսաբանական գիտության ամերիկյան ընկերակցության անդամ է։

Աշխատանքները վերաբերում են ռևմատիզմի պատճառագիտության և ախտածնության, ստրեպտոկոկային վարակի զարգացման մեխանիզմներին, թեփատու որքինի (պսորիազ) ժամանակ հյուսվածաբանական փոփոխությունների առանձնահատկություններին։ Վարդազարյանը մաշկի ստրեպտոկոկային ալերգիկ անոթաբորբն առաջինն է առանձնացրել որպես ինքնուրույն հիվանդություն, տվել պատճառագիտության, բուժման տեսական հիմունքները։

Հեղինակ է «Պաթոլոգիական անատոմիա» (2002, 2003, 2006, 2012) բուհական դասագրքերի, շուրջ 150 գիտական աշխատությունների, մի շարք մենագրությունների[3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաթոլոգիական անատոմիա։ Դասագիրք։ Երևան, 2012։
  • Պաթոլոգիական անատոմիա։ Դասագիրք։ Երևան, 2006։
  • Պաթոլոգիական անատոմիա։ Դասագիրք։ 2 հատորով, Երևան, 2003։
  • Պաթոլոգիական անատոմիա, Երևան, 2002։
  • Ատամնածնոտային համակարգի և բերանի խոռոչի օրգանների հիվանդություններ, Երևան, 1999 (համահեղինակ)։
  • «Межъядерное взаимодействие при клеточном-опосредованиых иммунных реакциях в патологиии», Ереван, 1992.
  • «Экспериментальная стреп­тококковая инфекция», Ереван, 1992.
  • Բժշկական դեոնտոլոգիա, Երևան, 1988 (համահեղինակ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: 2005. — հատոր 2.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «Կոհա առցանց քարտարան, Վարդազարյան, Նորայր Դրաստամատի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2017-01-20