Նորայր Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորայր Դեմիրճյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1945(1945-10-23)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ 2002
Մահվան վայր Փարիզ
Դիրք դարպասապահ

Նորայր Զատիկի Դեմիրճյան (հոկտեմբերի 23, 1945(1945-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2002, Փարիզ), խորհրդահայ ֆուտբոլիստ, դարպասապահ[1], ԽՍՀՄ սպորտի վարպետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հոկտեմբերի 23-ին Երևան քաղաքում։ 1963 թվականին ընդգրկվել է Երևանի «Արարատ» ակումբի կազմում։ 1963, 1966 և 1967-1976 թվականներին հանդես է եկել նույն ակումբում։ 1964 թվականին հանդես է եկել Կապանի «Լեռնագործ» ակումբում, 1965-1966 թվականներին՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։ 1966 թվականի սեպտեմբերի 3-ին նա «Արարատի» կազմում առաջին խաղն անցկացրել է ԽՍՀՄ առաջնության արտագնա խաղում Քութաիսիի «Տորպեդոյի» դեմ (1:3)։ Նա փոխարինել էր Ալյոշա Աբրահամյանին։ «Արարատի» կազմում խաղացել է 11 տարի, անցկացրել 95 հանդիպում։ Նա կարիերան ավարտել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Շիրակի» կազմում՝ 1977-1978 թվականներին։

1967 թվականին արժանացել է «Մրցաշրջանի լավագույն նորեկ» մրցանակի։

Երկու անգամ մասնակցել է Եվրագավաթի խաղերին, որոնցում փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гостевая книга » Еврокубки в цифрах: таблица коэффициентов УЕФА, рейтинг клубов УЕФА». www.eurocups.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  2. Демирчян, Норайр Затикович
  3. [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]