Նորայր Ասլանյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Ասլանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Ասլանյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 25, 1991 (33 տարեկան)
Ծննդավայր Քարահունջ, Հայաստան Հայաստան
Հասակ 179 սմ
Քաշ 77 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Ալմեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Նիդերլանդներ Գրոնինգեն 6 (0)
2008-2010 Նիդերլանդներ  Վենդամ 0 (0)
2010-2013 Նիդերլանդներ  Կամբուր 7 (0)
2013-մ.հ Նիդերլանդներ Զուոլե 25 (5)
2012-2013 Նիդերլանդներ  Էմեն 27 (6)
2013-մ.հ. Նիդերլանդներ Վիլեմ 2 22 (2)
2014- Նիդերլանդներ  Ալմեր Սիթի 0 (0)
Ազգային հավաքական
2013- Հայաստան Հայաստան 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլանյանը ծնվել է 1991 թվականի, մարտի 25-ին Հայաստանում։ Ծնվելուց հետո ծնողները նրան տվել են Մամեդով ազգանունը, որպեսզի կարողանային խուսափել Ղարաբաղյան պատերազմի վնասներից։ Հետագայում նրանք տեղափոխվել են Հոլանդիա։ Ասլանյանը մեծացել է ընտանիքում, որտեղ խոսվել է և հոլանդերեն և հայերեն[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլանյանը իր ակումբային կարիերան սկսել է 13 տարեկանից Հոլանդական Գրոնինգենի կազմում։ 17 տարեկանում Ասլանյանը Գրոնինգենին օգնեց դառնալ Հոլանդիայի երիտասարդական առաջնության չեմպիոն։ Իրեն լավ դրսևորելով՝ նրան սկսեցին հետևել նաև առաջին թիմի մարզիչները։ Այնուհետև նա վարձավճարով տեղափոխվեց Վենդամ, որտեղ երկու գոլ խփեց իր մեկնարկային խաղում։ Հոկտեմբերին վարձավճարով տեղափոխվեց Կամբուր։ Այնուհետև գնաց Զուոլե, այնտեղից էլ վարձավճարով տեղափոխվեց։ 2012 թվականի հուլիսին պայմանագիր կնքեց Վիլեմ 2-ի հետ։ Մրցաշրջանից հետո վարձավճարով տեղափոխվեց Ալմեր Սիթի։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը նրան հրավիրեց հավական Սերբիայի և Կանադայի դեմ ընկերական հանդիպումների ժամանակ։ Հավաքականում իր առաջին խաղը խաղաց Լյուքսեմբուրգի դեմ ընկերական խաղում 2013 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նորայր Մամեդով. "Հավաքականից ստացած հրավերն ինձ նոր ուժ տվեց". ArmFootball.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.