Նոտր Դամ (Օտտավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոտր Դամ
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունՕտտավա
Հասցե385 Sussex Drive և 385, promenade Sussex
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Ottawa–Cornwall?
Հիմնական ամսաթվերը1846
Ժառանգության կարգավիճակԿանադայի ազգային պատմական վայր[1] և Օնտարիայի մշակութային ժառանգության օբյեկտ[2]
ԱնվանվածImmaculate Conception of Mary?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1846
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Notre-Dame Cathedral Basilica Վիքիպահեստում
notredameottawa.com

Աստվածամոր բազիլիկ (Նոտր Դամ), կաթոլիկ տաճար Կանադայի մայրաքաղաք Օտտավայում։ Օտտավայի արքեպիսկոպոսության մայր տաճարն է։ Հասցեն՝ Սասեքսի անցուղի 375, շրջան՝ Լոուեր-Թաուն։ Ընդգրկվել է Կանադայի ազգային պատմական հուշարձանների շարքում 1990 թվականին[3][4]։

Պատմություն և ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Նոտր Դամի տեղում եղել է Սեն-Ժակ (Հակոբ առաքյալ) փոքրիկ փայտե եկեղեցին, որը կառուցվել է 1832 թվականին։ 1841 թվականին եկեղեցին քանդվել է ավելի մեծ եկեղեցի կառուցելու համար, որի նախագիծը կազմել են Անտուան Ռոբիյարը և հայր Կաննոնը նեոկլասիցիզմի ոճով[5]։

Սակայն 1844 թվականին՝ ստորին հատվածի ավարտից հետո, եկեղեցու համայնքի ղեկավարությունը փոխվել է, և շինարարությունը ավարտին հասցնելու համար Ֆրանսիայից ժամանել է հայր Թելմոնը, որը որոշել է դիզայնը փոխել այդ ժամանակ ավելի լայն ժողովրդականություն վայելող նեոգոթիկայի ոճով[6]։ Այսպիսով՝ կառույցի ստորին հատվածը կառուցվել է նեոկլասիցիզմի, վերին հատվածը՝ նեոգոթիկայի ոճով[5]։

Թեև շենքի հիմնական մասն ավարտվել է մինչև 1846 թվականը, միայն 1866 թվականին են տաճարի վրա տեղադրվել սայրեր։

Տաճարի ինտերիերը վառ գունազարդված և զարդարված է փորագրված զարդերով, վիտրաժներով և հարյուրավոր արձաններով։

Տաճարը ամենահին եկեղեցին է Օտտավայի տարածքում և կաթոլիկ արքեպիսկոպոսի նստավայրը։ Նրա կրկնակի սայրերը և Տիրամոր ոսկեզօծ արձանը լավ տեսանելի են մոտակա Խորհրդարանական բլրից և հարակից տարածքներից։ Եկեղեցին վերանորոգվել է 1990-ականների վերջին։ Պատարագներն անցկացվում են ֆրանսերեն և անգլերեն։

Կոմպոզիտոր Ամեդե Տրամբլեն ծառայել է որպես տաճարի երգեհոնահար 1894-1920 թվականներին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Canadian Register of Historic Places — 2004.
  2. Ontario Heritage Act Register, registre aux fins de la Loi sur le patrimoine de l'Ontario
  3. Нельсона Манделу увековечили в Лондоне — Ольга Дмитриева — Российская газета
  4. Нельсон Мандела откроет свой памятник в Лондоне | Новости | Вокруг Света
  5. 5,0 5,1 Kalman, 31.
  6. Fletcher, 61.
  7. Gilles Potvin. «Amédée Tremblay». The Canadian Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fletcher, Katharine. Capital Walks: Walking Tours of Ottawa, Markham, Ontario: Fitzhenry & Whiteside, 2004.
  • Kalman, Harold and John Roaf. Exploring Ottawa: An Architectural Guide to the Nation’s Capital. Toronto: University of Toronto Press, 1983.

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]