Նոսրատ Պեզեշկիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նոսրատ Պեզեշկիան
Nossrat Peseschkian
Nossrat Peseschkian 2010 03 31.jpg
Ծնվել էհունիսի 18, 1933
ԾննդավայրԻրան
Մահացել էապրիլի 27, 2010
Մահվան վայրԳերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ազգությունգերմանացի
ԴավանանքԲահաի
Մասնագիտությունհոգեբան, նյարդաբան
ԶավակներԽամիդ, Նավիդ
Պարգևներ«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների» շքանշանի խաչ

Նոսրատ Պեզեշկիան (հունիսի 18, 1933, Կաշան (Իրան) - ապրիլի 27, 2010, Վիսբադեն, Գերմանիա), գերմանացի նյարդաբան, հոգեբան, հոգեթերապևտ։ «Դրական Հոգեթերապիա»-ի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Իրանում։ «Պեզեշկ» ֆարսի լեզվով նշանակում է բժիշկ։ 1954 թվականին տեղափոխվել է Գերմանիա՝ ուսումնասիրելու Ֆրայբուրգի բժշկություն Մայնցի և Մայնի Ֆրանկֆուրտի համալսարաններում։ Դիսերտացիայի պաշտպանությունից հետո նա հոգեբանության մասնագիտական փորձաշրջան անցավ Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում։ 1968 թվականին նա հոգեթերապևտիկ կենտրոն հիմնեց Վիսբադենում։ Միաժամանակ զարգացնում էր նոր մեթոդ, որը անվանեցին «Դրական հոգեթերապիա»։ 1971 թվականին հիմնադրեց Ուիսբադենի հոգեթերապիաների և ընտանեկան թերապիայի ինստիտուտ, ավելի ուշ՝ Ուիսբադենի հոգեթերապիայի ակադեմիան։ 1977 թվականին Գերմանիայում ստեղծվեց «Դրական հոգեթերապիա»-ի կազմակերպություն, իսկ 1996 թվականին՝ համաշխարհային դրական հոգեթերապիայի կենտրոն։ Արևմտյան Գերմանիայում դոցենտ էր բժիշկների կատարելագործման բժշկական Հեսսենի ասոցիացիայի ակադեմիայում։ Նա վաստակավոր պրոֆեսոր էր Սանկտ Պետերբուրգի գիտահետազոտական Վ.Մ. Բեխտերևի անվան հոգենյարդաբանական ինստիտուտում։ Բժիշկ Պեզեշկիանը անցկացրել է սեմինարներ, գիտաժողովներ, հանդես է եկել հասարակական դասախոսություններով, ունեցել է լրագրողների, հեռուստաընկերությունների հետ հանդիպումներ, ինչպես նաև՝ ավելի քան վաթսուն երկրներում թողարկել է քսանվեց գիրք։ Այսօր ամբողջ աշխարհում կան ավելի քան քառասուն «Դրական հոգեթերապիա»-ի կենտրոններ։ Նոսրատը ամուսնացած էր, ունի երկու երեխա և չորս թոռ։ Նրա կինը ընտանեկան հոգեբան էր, տղաները ՝ Խամիդ ու Նավիդ Պեզեշկիանները աշխատում են հոգեբանության և հոգեբուժության ասպարեզում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]