Նոնա Շահնազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնա Շահնազարյան
Ծնվել էհունվարի 9, 1924(1924-01-09)[1]
Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 2, 2016(2016-10-02)[1] (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[1]
Մասնագիտություներաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դաշնակահարուհի
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա, Muzyka? և Ռուսաստանի արվեստաբանության պետական ինստիտուտ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Նոնա (Նելլի) Գրիգորի Շահնազարյան (հունվարի 9, 1924(1924-01-09)[1], Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 2, 2016(2016-10-02)[1], Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ երաժիշտ։ Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1995), արվեստագիտության դոկտոր (1988), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոնա Շահնազարյանը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Մախաչկալայում։ Սերում է Արցախի Մելիք-Շահնազարյանների տոհմից։ Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է Մախաչկալայում։ 1950 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, ապա ասպիրանտուրան (երաժշտական գեղագիտություն)։

Աշխատել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, ՌԽՖՍՀ մշակույթի նախարարությունում, «Մուզգիզ» հրատարակչության խմբագրությունում, 1960 թվականից՝ Մոսկվայի արվեստագիտության ինստիտուտում։

Ուսումասիրությունները վերաբերում են ժամանակակից երաժշտական գեղագիտությանը, երաժշտական պրոֆեսիոնալիզմի տիպերին ու դրսևորումներին, ավանդույթ-արդիականություն, Արևելք-Արևմուտք երաժշտական փոխհարաբերություններին, եվրոպական և ոչ եվրոպական երաժշտական ավանդույթների փոխազդեցությանը։

Նոնա Շահնազարյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Մոսկվայում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Интонационный «словарь» и проблема народности, М., 1966.
  • О национальном в музыке, 2 изд., испр., М., 1968.
  • Сергей Баласанян, М., 1972 (համահեղ.).
  • Проблемы музыкальной эстетики в теоретичских трудах Стравинского, Шенберга, Хиндемита, М., 1975.
  • Музыка Востока и музыка Запада, М., 1983.
  • Проблема народности в советском музыкальном искусстве на современном этапе, М., 1987.
  • Художественная традиция в музыкальной культуре XX века, М., 1997.
  • Парадоксы советской музыкальной культуры. 30-е годы, М., 2001.
  • Феномен национального в зеркале композиторского творчества (Россия-Армения). Очерки, М., 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1154517985 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։