Նոթինգհեմի ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոթինգհեմի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և բարեգործական կազմակերպություն
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՆոթինգհեմ
ՀասցեWeekday Cross, Nottingham NG1 2GB[1]
Հիմնադրվել է2009
Կայքnottinghamcontemporary.org
Քարտեզ
Քարտեզ

Նոթինգհեմի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ Nottingham Contemporary), ժամանակակից արվեստի թանգարան Նոթինգհեմի կենտրնում, Լեյս Մարքեթ տարածքում։ Պատկերասրահը բացվել է 2009 թվականին[2]։

Պատկերասրահը նկարագրվում է որպես քաղաքի «ամենահին թանգարան», որը եղել է սաքսերի ամրոցի մաս[3]։ Տարածքի պատմական տեսքը պահպանելու համար շենքի արտաքին մասին դաջված են նոթինգհեմյան ավանդական նախշեր։

Նոթինգհեմի ժամանակակից արվեստի թանգարանն ըստ անգլիական օրենսդրության բարեգործական նախագիծ է[4]։

Ցուցահանդեսային ծրագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոթինգհեմ ժամանակակից արվեստի թանգարանը տարեկան չորսից հինգ խոշոր ցուցահանդես է կազմակերպում՝ աշխարհի ժամանակակից նկարիչների աշխատանքները բերելով Նոթինգհեմ։ Ցուցահանդեսներում արծարծված գաղափարները բացահայտվում են բոլոր տարիքի կրթական ծրագրերում։ Թանգարանը բացվել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին` Դեյվիդ Հոքնիի վաղ աշխատանքների և Լոս Անջելեսում գործող նկարիչ Ֆրենսիս Ստարկի վերջին աշխատանքների ցուցահանդեսով, ներառյալ` Թեյթ հավաքածուի մի մասը։

Այդ ժամանակվանից ի վեր, պատկերասրահում հյուրընկալվել են մի շարք խոշոր թեմատիկ ցուցահանդեսներ, այդ թվում` «Տեղն այստեղ է» (The Place is Here) (2017), Ամերիկայի նահանգներ (States of America) (2017), Գլեն Լիգոնի հանդիպումներն ու բախումները (Glenn Ligons' Encounters and Collisions) (2015) և Ականջից ականջ մինչև աչք (2017–18) (From Ear to Ear and Eye) ցուցահանդեսները։

Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը նախագծվել է լոնդոնցի ճարտարապետ Կարուսո Սենթ Ջոնի կողմից։ Ավելի քան 3000 քմ մակերեսով` այն Մեծ Բրիտանիայի ժամանակակից արվեստի խոշորագույն կենտրոններից մեկն է։ Արտաքին մասը ծածկված է փորված վահանակներով, ավանդական նախշերով, մեծ պատուհաններով, որոնք փողոցից ուղիղ տեսարաններ են բացում դեպի ինտերիեր[3]։ Շինությունն ավելի մեծ է, քան դրսից է երևում։

Նոթինգհեմ Ժամանակակիցը Միացյալ Թագավորության ժամանակակից արվեստի խոշորագույն կենտրոններից մեկն է, ունի չորս պատկերասրահ, լսարան, ուսումնական տարածք և ուսումնական կենտրոն։ Շենքում կա նաև սրճարան և խանութ։

Տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոթինգհեմ ժամանակակիցը գտնվում է քաղաքի ամենահին հատվածում, որը նախկինում ուներ քարանձավային բնակավայրեր, Սաքսոնյան ամրոց և միջնադարյան քաղաքային դահլիճ։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Թորնը նշանակվել է տնօրեն 2015 թվականին՝ ստանձնելով այդ պաշտոնը 2016 թվականի սկզբին, փոխարինելով հիմնադիր տնօրեն Ալեքս Ֆարխարսոնին (2007-2015)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nottinghamcontemporary.org/visit/
  2. «Alex Farquharson is Leaving Nottingham Contemporary for Tate Britain». LeftLion. Վերցված է 2018 թ․ հուլիսի 4-ին.
  3. 3,0 3,1 Nottingham Contemporary. «Our Building». Վերցված է 2015 թ․ փետրվարի 13-ին.
  4. Charity Commission. NOTTINGHAM CONTEMPORARY, registered charity no. 1116670.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթինգհեմի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։