Jump to content

Նոա Օկաֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոա Օկաֆոր
Քաղաքացիությունը  Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 2000(2000-05-24)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Շվեյցարիա
Հասակ 1,85 մետր
Դիրք հարձակվող

Նոա Արինզեչոկվու Օկաֆոր (գերմ.՝ Noah Arinzechokwu Okafor, մայիսի 24, 2000(2000-05-24)[1][2], Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, իտալական «Միլան» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի հարձակվող:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բինինգենի բնիկ Նոան սկսել է ֆուտբոլ խաղալ տեղի «Արիսդորֆ» թիմի կազմում 2008 թվականին։ 2009 թվականին դարձել է «Բազելի» երիտասարդական ակադեմիայի խաղացող։ 2018 թվականի հունվարի 31-ին կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[3]։ 2018 թվականի մայիսի 19-ին նշել է իր նորամուտը «Բազելի» հիմնական կազմում «Լյուցեռն» ակումբի դեմ խաղում[4]։ 2018 թվականի հուլիսի 28-ին խփել է իր առաջին գոլը «Բազելի» կազմում «Քսամաքսի» դեմ խաղում[5]։

2020 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է ավստրիական «Ռեդ Բուլ» (Զալցբուրգ) ակումբ[6].

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Շվեյցարիայի մինչև 15, մինչև 17, մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[7]։

2019 թվականի հունիսի 9-ին իր նշել է նորամուտը Շվեյցարիայի գլխավոր հավաքականի կազմում Անգլիայի հավաքականի դեմ խաղում։

2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Շվեյցարիայի հավաքականի հայտացուցակում Կատարում կայանալիք աշխարհի առաջնության համար[8]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլի 16-ի դրությամբ[9]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բազել 2017/18 Շվեյցարիայի Սուպերլիգա 1 0 1 0
2018/19 24 3 3 1 1 0 28 4
2019/20 14 0 2 1 7 2 23 3
«Բազել» ակումբում 39 3 5 2 8 2 52 7
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2019/20 Ավստրիայի Բունդեսլիգա 11 3 3 1 1 0 15 4
2020/21 18 6 4 0 7 0 29 6
2021/22 21 9 5 2 8 3 34 14
2022/23 21 7 5 0 8 3 34 10
«Ռեդ Բուլ Զալցբուրգ» ակումբում 71 25 17 3 24 6 112 34
Ընդհանուր կարիերայում 125 30 22 5 32 8 179 43

Վիճակագրությունը հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտի 28-ի դրությամբ[9]

Հավաքական Տարի Խաղեր Գոլեր
Շվեյցարիա 2019 1 0
2021 2 1
2022 9 1
2023 2 0
Ընդհանուր 14 2

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բազել»
  • Շվեյցարիայի գավաթակիր - 2018/19
«Ռեդ Բուլ» (Զալցբուրգ)
  • Ավստրիայի չեմպիոն(4) - 2019/20, 2020/21, 2021/22, 2022/23
  • Ավստրիայի գավաթակիր (3) - 2019/20, 2020/21, 2021/22

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. «Der FCB verlängert mit Noah Okafor bis 2020» (գերմաներեն). FCB.ch. 2018-01-31. Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին. Վերցված է 2019-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Basel vs. Luzern - 19 May 2018» (անգլերեն). Soccerway.com.
  5. Herklotz, Guido (2018-07-28). «Kein Sieger zwischen Xamax und Basel» (անգլերեն). FCB.ch. Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին. Վերցված է 2019-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Welcome to Salzburg Noah Okafor» (անգլերեն). RedBullSalzburg.at. 2020-01-31. Արխիվացված է օրիգինալից 2021-04-18-ին. Վերցված է 2021-03-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Noah Okafor - National team» (անգլերեն). Transfermarkt.com.
  8. «Switzerland World Cup squad: News and analysis ahead of Qatar 2022 team announcement» (անգլերեն). The Athletic. 2022-11-09. Արխիվացված է օրիգինալից 2022-12-09-ին. Վերցված է 2022-11-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]