Նշանակման վայրն անհայտ է
| Նշանակման վայրն անհայտ է | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | քրեական գեղարվեստական գրականություն և spy fiction? |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Ագաթա Քրիստի |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | անգլերեն |
| Հրատարակչություն | Collins Crime Club |
| Հրատարակվել է | նոյեմբերի 1, 1954 |
| Նախորդ | Աշորայով լի գրպան |
| Հաջորդ | Հիքորի Դիքորի Դոք |
«Նշանակման վայրն անհայտ է» (անգլ.՝ «Destination Unknown»), Ագաթա Քրիստիի դետեկտիվ վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է Մեծ Բրիտանիայում Collins Crime Club հրատարակչության կողմից 1954 թվականի նոյեմբերի 1-ին[1] և ԱՄՆ-ում Dodd, Mead and Company հրատարակչության կողմից 1955 թվականին՝ «Այնքան շատ քայլեր մինչև մահ» (ռուս.՝ «So Many Steps to Death»)[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիլարի Քրեյվենը՝ լքված կինն ու մահացած երեխայի մայրը, մտադիր է ինքնասպանություն գործել Մարոկկոյի հյուրանոցում։ Սակայն քնաբեր դեղահաբերի մեծ չափաբաժնով թունավորվելու փոխարեն նրան առաջարկել են կատարել վտանգավոր առաքելություն. պետք է օգնել գտնել կորած միջուկային գիտնականին, որը, հնարավոր է, փախել է «երկաթե վարագույրից» այն կողմ։ Շուտով նա հայտնվում է զբոսաշրջիկների խմբում, որոնց տանում են անհայտ ուղղությամբ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարոն Ջեսոփ, բրիտանական գաղտնի գործակալ
- Թոմաս Բեթերթոն, անհետացած երիտասարդ գիտնական
- Օլիվյե Բեթերթոն, նրա կինը
- Բորիս Գլիդր, Էլզայի՝ Թոմաս Բեթերթոնի առաջին կնոջ եղբայրը
- Հիլարի Քրեյվեն, գլխավոր հերոսուհի
- Տիկին Կալվենտե Բեքեր, ամերիկացի զբոսաշրջիկ
- Ջենեթ Հեզերինգստոն, անգլիացի զբոսաշրջիկ
- Պարոն Արիստիդես, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը
- Էնդրյու Փիթերս, երիտասարդ քիմիկոս-հետազոտող
- Թորքվիլ Էրիքսոն, նորվեգացի իդեալիստ
- Դոկտոր Լյուիս Բարոն, ֆրանսիացի մանրէաբան-գիտնական
- Հելգա Նիտհեմ, գերմանացի գիտնական
- Պաուլ Վան Հեյդի, գեներալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Collins Crime Club – A checklist of First Editions. Dragonby Press (Second Edition) March 1999 (Page 15)
- ↑ John Cooper and B.A. Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 87) Scholar Press. 1994; 0-85967-991-8
- ↑ American Tribute to Agatha Christie
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նշանակման վայրն անհայտ է» ստեղծագործոթյունն Ագաթա Քրիստիի պաշտոնական կայքում (անգլ.)