Նիջե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիջե
մակեդոներեն՝ Ниџе, հուն․՝ Βόρας
Տեսակլեռնաշղթա
Երկիր Հունաստան և  Հյուսիսային Մակեդոնիա
Վարչատարածքային միավորNovaci Municipality? և Almopia Municipality?
Բարձրությունը ծովի մակարդակից2524 մետր
Հարաբերական
բարձրություն
1758 մետր
Բարձրագույն գագաթKaimaktsalan?
Նիջե (Հունաստան)##
Նիջե (Հունաստան)

Նիջե (մակեդոներեն՝ Ниџе, հուն․՝ Βόρας, Վորաս), լեռ Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի սահմանին։ Լեռան ամենաբարձր կետը անվանվում է Կայմակչալան (2521 մետր[1])։ Այդ կետի անունով (Կայմակչալան) հաճախ կոչում են նաև հենց լեռը, և դա հատկապես տարածված է Հունաստանում։ Գտնվելու վայրով և երկրաբանական կառուցվածքով լեռը նման է Յակուբիցա և Բաբա լեռներին։ Առաջացել է պալեոզոյան դարաշրջանում, իսկ ամենաբարձր կետում կա կրաքարի որոշակի բաղադրություն, որն առաջացել է մեզոզոյան դարաշրջանում։ Նիջե լեռը հայտնի է իր հարուստ կենդանական աշխարհով։ Այստեղ կան կենդանիների այնպիսի տեսակներ, որոնք հանդիպում են ինչպես Միջերկրական ծովում, այնպես էլ Հյուսիսային Եվրոպայում։

Լեռը կապված է նաև Բուլղարիայի պատմության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բուլղարական բանակը Կայմակչալանում ճակատամարտ է մղել Անտանտի զորքի հետ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Географско друштво на СР Македонија (1989). „Географски разгледи“ (27-30 издание). Скопје: Друштво.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Евгений Динчев, Петр Атанасов, Высокие горы Републики Македония, Путеводитель, София, 1998.