Օհայոյի պետական համալսարանում համալսարանական կարիերայի ավարտից հետո[3] Պրինսը 2017 թվականի դրաֆտում 38 համարի մարզաշապիկով ընտրվել է «Հյուսթոն Դաշ» թիմի կողմից[4]։
Պրինսը եղել է այն հավաքականի կազմում, որը Գվատեմալայում կայացած ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 17 տարեկանների առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ և 2016 թվականի կանանց ԿՈՆԿԱԿԱՖ-ի օլիմպիական ընտրական մրցաշարում՝ արծաթե մեդալ։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում թիմին օգնել է նվաճել բրոնզե մեդալներ[5]։ 2019 թվականի մայիսի 25-ին ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու 2019 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[6]։ 2021 թվականի օգոստոսի 6-ին նվաճել է ոսկե մեդալ 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում[7]։
Նիշել Փրինսի հայրը Ճամայկայից է, իսկ մայրը ծնունդով Միացյալ Նահանգներից է[8]։ Նա ունի երկու քույր՝ Քրիստինան և Կենդրան։ Ազատ ժամանակ սիրում է կարդալ, գրել, զբաղվել յոգայով։