Նինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նինին
Բնօրինակ անունչինարեն՝ 宁艺卓
Ի ծնե անունՆին Իչժոու
Ծնվել էհոկտեմբերի 23, 2002(2002-10-23) (21 տարեկան)
Հարբին, Չինաստան
Երկիր Չինաստան
ԺանրերՔեյ փոփ
Մասնագիտություներգչուհի
Գործունեություն2020-ներկա
ԼեյբլSM Entertainment
ԿրթությունBeijing Contemporary Music Academy?
ԱնդամակցությունAespa
ԿապվածAespa
 Ningning Վիքիպահեստում

Նին Իչժոու (չինարեն՝ 宁艺卓, անգլ.՝ Ning Yizhuo, կորեերեն՝ 닝이줘, հոկտեմբերի 23, 2002(2002-10-23), Հարբին, Չինաստան, առավել հայտնի է որպես Նինին), չինացի երգչուհի։ Հանդիսանում է հարավկորեական Aespa գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի և մակնեի դիրքերը։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չինաստանի Հեյլունցզյան նահանգի Հարբին քաղաքում։ Մանուկ հասակում նա բազմաթիվ անգամներ մասնակցել է տաղանդների շոուների և ցուցադրել է իր վոկալային տվյալները։ Նա հզոր ձայն ունի և շնորհիվ դրա հրավիրվում է SM Entertainment[1]։ 2016 թվականին մեկնում է Հարավային Կորեա[2]։

2020-ներկա։ Դեբյուտը Aespa-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացվում է որպես SM Entertainment լեյբլի նոր թրեյնի[3], որտեղ չորս տարի պրակտիկա է անցնում։ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ներկայացվում է որպես լեյբլի նոր գըրլ բենդի՝ Aespa-ի երրորդ անդամ[4]։ Նույն թվականի նոյեմբերի 17-ին դեբյուտ է կատարում «Black Mamba» թվային սինգլով[5]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանցային շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հեռուստաալիք Շոու Նշումներ
2015 HunanTV Let's Sing Kids 3 Մասնակից
2016 ՅուԹյուբ MY SMIT Մասնակից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]