Նինել Բորիսովա
Նինել Բորիսովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1924 Birsk, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 10, 2019 (94 տարեկան) Ուֆա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան |
Գործունեության ոլորտ | նյարդաբանություն |
Ալմա մատեր | Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարան (1947) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ |
Նինել Բորիսովա (ռուս.՝ Нинель Андреевна Борисова, նոյեմբերի 7, 1924, Birsk, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 10, 2019, Ուֆա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նյարդաբան, Բաշկորտաստանի Հանրապետության պատվավոր ակադեմիկոս (1995), բժշկական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1973), Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (1979)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նինել Բորիսովան ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 7-ին Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բիրսկ քաղաքում։ 1947 թվականին ավարտել է Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո այդտեղ աշխատել է կլինիկական օրդինատոր, օգնական, դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ։ 1967 թվականից մինչև 1989 թվականը գլխավորել է նյարդային հիվանդությունների ամբիոնը[2]։
1958 թվականին «Նյարդային համակարգի վիճակ, գլյուտատիոնի և խոլինեստերազի պարունակությունը նավթագործների մեջ» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, 1971 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։
1989 թվականից Բաշկորտոստանի պետական բժշկական համալսարանի դասընթացների նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի դասընթացներով նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր։
1966 թվականից Նյարդաբանների ռուսական հասարակության Բաշկորտաստանի բաժանմունքի նախագահ։
Գիտանական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիսովայի աշխտանքի գիտական ուղղություններն են ուղեղի անոթային հիվանդությունները, սիրինգոմելիան, նյարդաբանական հիվանդությունները։ Նրա կողմից մշակվել են սիրինգոմելիայի, ուղեղի անոթային հիվանդությունների բուժման և աշխտորոշման նոր մեթոդներ։
Բորիսովան մոտ 20 տարի եղել է Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր նյադաբան, 1961 թվականից Բաշկորտաստանի նյարդաբանների հասարակության նախագահ։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է ավելի քան 340 գիտական աշխատությունների, այդ թվում 5 մենագրությունների հեղինակ։
- Որոշ աշխատանքներ
- Экологические и генетические аспекты неврологической заболеваемости в Башкирии. М.: ВЗПИ, 1991.
- Проблемы экологии и принципы их решения на примере Южного Урала. М.: Наука, 2003 (соавтор).
- Применение церобролизата в неврологической практике. Уфа: ФГУП НПО «Микроген» Минздрава России, 2006.
- Эндоназальный электрофорез с танаканом при лечении ранних форм сосудистых заболеваний мозга / Н. А. Борисова [и др.] // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2008. — Том 108, N 5. — С. 89-91. — ISSN 0044-4588.
- Н. А. Борисова // Медицинский вестник Башкортостана. — 2008. — Том 3, N 2 . — С. 102—103.
- Опыт лечения болевого синдрома в спине баклосаном в условиях поликлиники г. Уфы / Н. А. Борисова [и др.] // Медицинский вестник Башкортостана . — 2010 . — Том 5, N 1 . — С. 46-47 . — ISSN 1999-6209.
- Համահեղինակ
- Борисова НА, Валикова ИВ, Кучаева ГА. Сирингомиелия. — М.: Медицина, 1989. — ISBN 5-225-01578-6
- Сирингомиелия в Башкортостане: (материалы этиологического и патогенетического анализа) / Н. А. Борисова, Т. Р. Мирсаев // Журнал неврологии и психиатрии им. С. С. Корсакова. — 2007. — Том 107, N3. — С. 56-60 . — ISSN 0044-4588.
- Эпидемиологическая характеристика инсульта в г. Уфе по данным регистра / О. В. Качемаева, Н. А. Борисова // Неврологический вестник им. В. М. Бехтерева. — 2007. — Том 39, N 1. — С. 45-48. — ISSN 1027-4898.
- Состояние нервной системы, мозговой гемодинамики и некоторых биохимических показателей у сварщиков / М. А. Бойкова, Н. А. Борисова, С. А. Башкатов // Неврологический вестник им. В. М. Бехтерева. — 2007. — Том 39, N 4. — С. 17-20. — ISSN 1027-4898
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բորիսովայի գործունեությունը նշվել է կառավարական բարձր պարգևով՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971), «Առողջապահության գերազանցիկ» մեդալներով և կրծքանշանով։
1979 թվականին նյարդաբանության ոլորտում խնդիրների մշակման և հանրապետության համար նրա վաստակները գիտական գիտական կադրերի պատրաստման գործում նշվում է «Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության գիտության վաստակավոր գործիչ» կոչումով։
1992 թվականին «առողջապահության և որակյալ մասնագետների վերապատրաստման զարգացման մեջ մեծ անձնական ներդրման» համար արժանացել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի[3]։
1994 թվականին ընտրվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության պատվավոր ակադեմիկոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Академия Наук Республики Башкортостан - Борисова Нинель Андреевна». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ История кафедры Արխիվացված 2015-09-23 Wayback Machine, Официальный сайт Башкирского государственного медицинского института, 2014
- ↑ УКАЗ Президиума ВС РФ от 21.12.1992 № 4148-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Борисова Нинель Андреевна // Башкортостан: краткая энциклопедия. — Уфа: Башкирская энциклопедия, 1996. — С. 188. — 672 с. — ISBN 5-88185-001-7
- Алексей Огородников — Видеть и думать, как никто, «Республика Башкортостан» № 222 | 16.11.13
- В. Шулепов — Почетный академик(չաշխատող հղում), Газета Бирского района РБ «Победа», 22 марта 2012 года — стр. 4
- Борисова Нинель Андреевна (90 летию со дня рождения). Медицинский вестник Башкортостан. Том 9, № 6, 2014
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Օգոստոսի 10 մահեր
- 2019 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի գիտնականներ
- Բաշկիր գիտնականներ
- Բաշկիր նյարդաբաններ
- Բաշկորտոստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային նյարդաբաններ
- Կին գիտնականներ