Նինա Հեմմինգսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նինա Հեմմինգսոն
Nina Hemmingsson.JPG
Ծնվել էնոյեմբերի 30, 1971(1971-11-30) (47 տարեկան)
ԾննդավայրՈւփսալա, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունԹրոնհեյմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունկոմիքսների արտիստ և կոմիքսների հեղինակ
ՊարգևներԱդամսոն մրցանակ և Կարին Բոյե գրական մրցանակ
Nina Hemmingsson Վիքիպահեստում

Նինա Հեմմինգսոն (շվեդ.՝ Nina Hemmingsson, նոյեմբերի 30, 1971(1971-11-30), Ուփսալա, Շվեդիա), շվեդ նկարչուհի, ծաղրանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Հեմմինգսոնը ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 30-ին Ուփսալայում: Գեղարվեստական կրթություն ստացել է Թրոնհեյմի Kunstakademien արվեստի ակադեմիայում: Բնակվում է Ստոկհոլմի Ասպուդդեն համայնքում[1]:

Որպես նկարիչ՝ Նինա Հեմմինգսոնը նկարում է կոմիքսների շարք, հաճախ քաղաքական և հասարակական քննադատությամբ: Հեմմինգսոնի առաջին աշխատանքը Bäst я början («Լավագույնը սկզբում») գիրքն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել շվեդական Galago և Bang ամսագրերում, Ուփսալայի քաղաքի «Էրգո» (Ergo) ուսանողական թերթում[2], Աֆտոնբլադետ (Aftonbladet) թերթում և այլն:

Մասնակցել է Ruin գրքի ստեղծման աշխատանքներին Hjälp! («Օգնություն») նկարներով, Jag är din flickvän nu («Ես քո աղջնակն եմ») և Demoner — ett bestiarium («Հրեշներ»)[3]: 2010 թվականին Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյայի և Դանիելի ամուսնությունից առաջ ստեղծել է "Prinsessan & Gemålen" հակա-արքայական նկարների շարք[4]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «På djupet: Nina Hemmingsson»։ Վերցված է 11 June 2015 
  2. «Riksteatern gör pjäs av Sara Granérs, Nanna Johanssons och Nina Hemmingssons serier. - Galago»։ Վերցված է 11 June 2015 
  3. «Demoner av Harry Roos & Nina Hemmingsson»։ Վերցված է 11 June 2015 
  4. «Prinsessan & Gemålen»։ Aftonbladet։ Վերցված է 11 June 2015