Նինա Բալագուրովա
Նինա Բալագուրովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1933 |
Ծննդավայր | Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 16, 2009 (76 տարեկան) |
Մահվան վայր | Տամբով, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանր | Դեկորատիվ-կիրառական արվեստ |
Նինա Բալագուրովա (ռուս.՝ Нина Сергеевна Балагурова, մարտի 8, 1933, Իվանովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 16, 2009, Տամբով, Ռուսաստան), դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտի ռուս և խորհրդային նկարիչ։ Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Եղել է Իլյա Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972 թվական)։ Դարձել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1973 թվական)։ Եղել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2004 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1933 թվականի մարտի 8-ին, Իվանովոյի մարզի Իվանովո քաղաքում։
1950-1954 թվականներից սովորել է Իվանովոյի քիմիայի տեխնոլոգիական տեխնիկումի մանածագործական նկարի բաժնում[1], միևնույն ժամանակ, 1952-1956 թվականներին այնտեղ սովորել է ապագա նկարիչ–մոդելագործ Վյաչեսլավ Զայցևը։ Ապագայում կոստյումները, որոնք ստեղծվել են Նինա Բալագուրովայի էսքիզներով, մասնակցել են Վյաչեսլավ Զայցևի ցուցադրություններին[2]։
1954-1972 թվականներին Նինա Բալագուրովան որպես մանածագործական կտորների նկարիչ է աշխատել Իվանովոյի Ֆ․ Սամոյլովի անվան բամբակի կոմբինատում[1]։ 1954 թվականից եղել է տեքստիլի արտադրության ակտիվ մասնակից և էքսպոնատ, որն անցկացվում էր հանրապետության մարզերում, համամիութենական և օտարերկրյա ցուցահանդեսներում[3]։
1962 թվականից Նինա Բալագուրովան ընտրվել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1991 թվականից՝ Ռուսաստանի նկարիչների միություն)[1]։
1972 թվականին «զանգվածային արտադրության բարձրորակ կտորների օրինակների ստեղծման համար» Նինա Բալագուրովան արժանացել է Իլյա Ռեպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակին։
1973 թվականից Նինա Բալագուրովան ապրել և աշխատել է Տամբով քաղաքում։ Տամբովի շրջանում Նինա Բալագուրովայի ստեղծագործական գործունեությունը կապված է եղել գեղանկարչության, գրաֆիկայի, գծանկարների, կտորների և հատկապես գոբելենի ստեղծման հետ (կտորե գծանկարների աշխատանք)։ Տամբով քաղաքում Նինա Բալագուրովայի` կտորե գծանկարների հանդեպ ունեցած հետաքրքրության համար նրան սկսել են անվանել «գոբելենի թագուհի»[2]։
Տամբովյան շրջանը Նինա Բալագուրովայի ստեղծագործության մեջ եղել է ամենակոնստրուկտիվներից և բազմակողմանիներից մեկը․ ստեղծվել են կտորե այնպիսի նկարներ, ինչպիսիք են «Տամբովի բոքոնը», «Հիշողությունը», «Տամբովի երկիրը», «Բերքը», «Հացը» և «Առատությունը»։ Ստեղվծել է ռուսական գյուղական կյանքին նվիրված գեղանկարչական աշխատանքի շարք, որոնցից են «Դեղին զանգուլակները», «Ամբարի դուռը», «Խոտհունձը», «Հնձվորուհու մասին հիշողությունը» և «Դաշտային ծաղիկները» նկարները։ Որպես նկարիչ–բնանկարիչ հայտնի են նրա այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «Աշորան», «Մռայլ օրը», «Քամին», «Գարնանային երեկոն» և «Գարնանային լազուրը»։ Նինա Բալագուրովայի առավել նշանակալի աշխատանքները պահվում են Տամբովի պատկերասրահում, Տամբովի մարզային գավառագիտական թանգարանում, Իվանովոյի մարզային գեղարվեստական թանգարանում, Դեկորատիվ-կիրառական արվեստի և ժողովրդական արվեստի համառուսական թանգարանում և Սերգիևո-Պոսադսկու պետական պատմա-գեղարվեստական թանգարան-արգելոցում[4]։
1973 թվականին Նինա Բալագուրովային շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը, իսկ 2004 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ կոչումը[5]։
Մահացել է 2009 թվականի հունիսի 16-ին, Տամբովում[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (2004 թվական)
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1973 թվական)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իլյա Ռեպինի անվան պետական մրցանակ (1972 թվական՝ «զանգվածային արտադրության բարձրորակ կտորների օրինակների ստեղծման համար»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Советское декоративно-прикладное искусство: каталог / Загорский гос. историко-художественный музей-заповедник ; [сост. и авт. вступ. ст. Л. Э. Калмыкова]. - Москва : Советский художник, 1973. — 174 с.
- ↑ 2,0 2,1 Т. Подъяблонская. «Воронежцам покажут картины и ткани художницы, работавшей с Зайцевым». Комсомольская правда. 24.09.2014. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Дом художника». Тамбовское отделение Союза художников России. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 «Народный художник России Балагурова Нина Сергеевна» (PDF). Администрация Тамбовской области. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ 5,0 5,1 Указ Президиума Верховного Совета РСФСР от 22 октября 1973 года
- ↑ Постановление Совета Министров РСФСР «О присуждении Государственных премий в области литературы, искусства и архитектуры» / Газета «Советская Россия» от 29 декабря 1972 года
- ↑ Указ Президента России от 20 мая 2004 года № 654
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Советское декоративно-прикладное искусство: каталог / Загорский гос. историко-художественный музей-заповедник ; [сост. и авт. вступ. ст. Л. Э. Калмыкова]. - Москва : Советский художник, 1973. — 174 с.
- Декоративно-прикладное искусство : [Альбом] / Фотогр.: Н. Егоров, В. Громов ; Сост. и авт. вступ. статьи М. А. Тихомирова ; Юбилейная выставка "Сов. Россия". - Ленинград : Художник РСФСР, 1970 г. — 184 с.