Նիկողայոս Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Տեր-Ղևոնդյան
Ծնվել է1848
ԾննդավայրԵլիզավետպոլ
Մահացել է1920
Մահվան վայրԹիֆլիս
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի Ներսիսյան դպրոց
Մասնագիտությունմանկավարժ, մեթոդիստ

Նիկողայոս Տեր-Ղևոնդյան (1848, Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1920, Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն), հայ մանկավարժ, մեթոդիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857-1867 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Աշխատել է Վերին Ագուլիսի հայոց երկսեռ (1868-1671), Թիֆլիսի Գայանյան օրիորդաց (1872-1874), Մոզդոկի օրիորդաց (1874-1877), Երևանի թեմական (1878-1881) դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1882 թվականին տեղափոխվել է Թիֆլիս։ Տեր-Ղևոնդյանի գաղափարները ձևավորվել են Խաչատուր Աբովյանի, Ղազարոս Աղայանի, Միքայել Նալբանդյանի, Կ․ Ուշինսկու աշխատությունների ազդեցությամբ։ Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, գրաճանաչության, ընթերցանության, ուղղագրության հարցերով։ Ձգտել է դպրոցի դեմոկրատացմանը և աշխարհաբարն ուսուցման լեզու դարձնելուն։ Կազմել է «Մայրենի լեզու» ընթերցարանների շարքը (I–IV դասարաններ)։ Առաջին դասագիրքը՝ «Այբբենարան»-ը (հրատարակվել է 1871 թվականին), մինչև 1912 թվականը վերահրատարակվել է 35 անգամ։ Տեր-Ղևոնդյանի գրչին են պատկանում նաև «Մայրենի լեզվի քերականության տարերքը» (1883), «Բացատրություն մայրենի լեզվի» (ձեռնարկ ծնողների և ուսուցիչների համար, 1878), «Արփիկ» (1910) ուսումնական ձեռնարկները։ Նրա դասագրքերը օգտագործվել են նաև արևմտահայ դպրոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 674