Jump to content

Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Բարսեղյան Արղության-Երկայնաբազուկ
Թիֆլիսի քաղաքագլուխ
Ապրիլի 25 1891 - հուլիսի 10 1893
1895 - հուլիսի 12 1896
Փետրվարի 24 1903 - մարտի 3 1904
Նախորդող Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան
Հաջորդող Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Հայ
Ծննդյան օր 1845
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանի օր Մարտի 30 1916
Վախճանի վայր Թիֆլիս
Թաղված Սանահին
Դինաստիա Արղության-Երկայնաբազուկներ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Ամուսին Մարիամ Հովհաննիսյան Արղության
Զավակներ Վարդան (Վլադիմիր) Արղության-Երկայնաբազուկ

Նիկողայոս Բարսեղյան Արղության-Երկայնաբազուկ (1845, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 30, 1916(1916-03-30), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայազգի պետական, քաղաքական, հասարակական հայտնի գործիչ, ակնառու մտավորական, Թիֆլիսի քաղաքապետ[1]։

Պետական - հասարակական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Ն. Արղության-Երկայնաբազուկը քաղաքական ներքին հակամարտության պայմաններում 1891 թվականի ապրիլի 25-ին ստանձնում է Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը՝ ղեկավարելով քաղաքը մինչև 1893 թվականի հուլիսի 10-ը[1][2][3]։

Ի դեպ 1892 թվականին ընտրվել է Զրկինյանց Սուրբ Կարապետ եկեղեցու հոգաբարձու[1][4]։

Հրաժարականից հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը երկրորդ անգամ քաղաքագլխի պաշտոնում ընտրվել է քաղաքագլուխ Պողոս Իզմայիլյանի մահից հետո՝ 1895 թվականին 54 կողմ և 10 դեմ ձայների հարաբերությամբ[1][5]։

Երկու տարի և երկու ամիս պաշտոնավարելուց հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը, առանց սահմանված ժամկետը (4 տարի) լրանալու, 1896 թվականի հուլիսի 12-ին հրաժարական է տալիս խորհրդարանի պատգամավորների միմյանց հետ վեճերի պատճառով։ Մինչև հրաժարականի դիմումի հաստատումը (1896 թվականի նոյեմբերի 5[6]) 1896 թվականի հուլիսի 31-ին Թիֆլիսի նահանգապետի կողմից պարգևատրվել է արծաթե մեդալով և կրծքանշանով[1][7]։

1900 թվականին Ն. Արղության-Երկայնաբազուկի 300 ռուբլի նվիրատվությամբ աջակցել է Թիֆլիսի «Ժողովրդական տան» շինարարությանը[1][8]։

Ն. Արղության-Երկայնաբազուկը 1903 թվականի փետրվարի 24-ին Թիֆլիսի քաղաքագլուխ է ընտրվել նաև երրորդ անգամ՝ պաշտոնավարելով մինչև 1904 թվականի մարտի 3-ը։ Պաշտոնավարման ժամկետի ավարտին չսպասելով՝ վաղաժամկետ հրաժարական է տվել[1]։

Ն. Արղության-Երկայնաբազուկի Թիֆլիսի քաղաքագլուխ եղած ժամանակ՝ 1903 թվականին, նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվել է ֆինանսական մեծ ներդրումներ պահանջող շինարարություններից մեկը՝ Երևանյան հրապարակում գտնվող «Քաղաքային տան» շինարարությունը[9]։ Երրորդ հրաժարականից հետո Ն. Արղության-Երկայնաբազուկը սեփական միջոցներով նպաստել է հատկապես կրթական ոլորտի զարգացմանը։ Մինչև իր մահը նա հանդիսացել է Թիֆլիսի արական գիմնազիայի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Խուլ-համր երեխաների համար քաղաքում հիմնել է դպրոց, որի նախագահն էր մինչև կյանքի վերջը[1][10][11]։

Իշխան Արղության-Երկայնաբազուկը ակնառու մտավորական էր։ Նրա հարուստ գրադարանը, որը կազմված էր 10.000 հատորից, կովկասագիտության բացառիկ արժեք էր ներկայացնում[12]։ Չնայած տվյալ ժամանակի դժվարին քաղաքական, ազգային իրադրության՝ նրա ընտանիքին հաջողվեց արժեքավոր գրադարանը փոխադրել նորանկախ Հայաստանի մայրաքաղաք Երևան[1][13]։

Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը ամուսնացած էր Մարիամ Հովհաննիսյան Արղությանցի (ծննդյան ազգանունը՝ Միրզայանց) հետ։ Վերջինս հայտնի էր իր բարեգործություններով։ Վախճանվել է 1919 թվականին[1]։

Ունեցել է 5 երեխա՝ 3 տղա, 2 աղջիկ, որոնք 1920 թվականին տեղափոխվել են Փարիզ[1]։

Մահ և հուղարկավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Նիկողայոս Արղության-Երկայնաբազուկը վախճանվել է 1916 թվականի մարտի 30-ին։ Ապրիլի 7-ին Թիֆլիսի հայկական Մայր տաճարում կատարվեց պատարագ և աճյունը տեղափոխվեց Սանահինի վանք, որտեղ ամփոփվեց տոհմական գերեզմանում[1][12][14][15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.) Արխիվացված 2012-05-18 Wayback Machine
  2. «Մուրճ», 1891, էջ 530-531։
  3. «Մուրճ», 1895, էջ 736։
  4. «Մշակ», 1891, N 60, էջ 2 (30 մայիսի)։
  5. «Նոր-Դար», 1893, N 181, էջ 1 (16 հոկտեմբերի)։
  6. «Մուրճ», 1895, էջ 735-736։
  7. “Кавказ”, 1896, N 203.
  8. «Մշակ», 1900, N 96 (27 մայիսի)։
  9. «Մուրճ», 1897, N 1, էջ 163։
  10. “Кавказ”, 1903, N 246, ст. 3.
  11. “Кавказский Календарь на 1906 г.”, Тифлис, 1905.
  12. 12,0 12,1 «Տարազ», 1916, N 8-10, էջ 88։
  13. «Ֆրանսիական տարեգիրք. 1927», Բ տարի, Փարիզ, 1927, էջ 171։
  14. “Известия Тифлисской Городской Думы”, 1916, N 1-3, ст. 3-4.
  15. «Հովիտ», 1916, N 14, էջ 210։