Նիկոլայ Օգանեսով
Նիկոլայ Օգանեսով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1947 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 8, 2018 (71 տարեկան) |
Մասնագիտություն | գրող և դրամատուրգ |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան (1972) |
Ժանրեր | դետեկտիվ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Նիկոլայ Սերգեևիչ Օգանեսով (ռուս.՝ Николай Сергеевич Оганесов, փետրվարի 5, 1947, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 8, 2018), խորհրդային ռուս գրող, դետեկտիվների, սցենարների հեղինակ, ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Սերգեևիչ Օգանեսովը ծնվել է Դոնի Ռոստով քաղաքում` փաստաբանի ընտանիքում (նրա հայրը Կալինինգրադի տարածքային իրավաբանների ասոցիացիայի նախագահության հետպատերազմյան առաջին ղեկավարներից է եղել)։ Կարիերան սկսել է 1964 թվականին որպես ֆրեզող բանվոր։ 1967 թվականից եղել է Հյուսիսային կովկասյան ռազմական օկրուգի դատական տրիբունալի քարտուղար, միաժամանակ սովորել է Ռոստովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1972 թվականին։ Ծառայել է խորհրդային բանակում։
1972 թվականից սկսել է հրատարակվել։ 1974-1989 թվականներին աշխատել է որպես Ծանր մեքենաշինական գիտահետազոտական ինստիտուտի իրավախորհրդատու, միևնույն ժամանակ ակտիվորեն հրապարակվել է տարածաշրջանային և մայրաքաղաքային հրատարակչություններում, Սմենա հանդեսում։ 1989 թվականից աշխատել է որպես «Դոն» ամսագրի բաժնի վարիչ, 1995 թվականից` մասնավոր հրատարակչության խմբագիր։
1983 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1991 թվականից` ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։
Նիկոլաս Օգանեզովի ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են չեխերեն (1984 թ., 1987 թ., 1988 թ.), չինարեն (1989 թ.), լիտվերեն (1990 թ.): Օգանեսովը «Տղան ճոճանակի վրա» (2 սերիա, 1985) հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմի սցենարի հեղինակն է, «Սպանել շնագայլին» (Ա. Դովժենկո կինոստուդիա, 1991 թ.) և «Ստամբուլյան տարանցում» (Ա. Դովժենկո կինոստուդիա, 1993 թ.) խաղարկային ֆիլմերի սցենարի համահեղինակ։
Ստեղծել է «Օրփեոսը դժոխքում» օպերետի լիբրետոն Ժ. Օֆենբախի երաժշտության հիման վրա (պրեմիերան տեղի է ունեցել Ռոստովի պետական երաժշտական թատրոնում, սեպտեմբեր, 2003 թ.), «Ռոմեո և Ջուլիետ» բալետի լիբրետոն` Ս. Պրոկոֆևի երաժշտության հիման վրա (պրեմիերան` 2006 թ.), «Համլետ» բալետի լիբրետոն Շոստակովիչի երաժշտության հիման վրա (պրեմիերան` 2008 թ. մայիս), «Դրամա որսի ժամանակ» բալետի լիբրետոն Չայկովսկու երաժշտության հիման վրա (պրեմիերան` 2010 թ., հունիս), «Ծովահեն» բալետի լիբրետոն Ա. Ադանի երաժշտության հիման վրա (պրեմիերան` 2011 թ., հունիս)։
2006 թվականից Նիկոլայ Վոսենագո կեղծանվամբ համացանցում գրում և հրատարակում է բանաստեղծություններ։ «Стихи.ру» հարթակում նրա ստեղծագործությունների ազատ էջ կա։ 2010 թվականին լույս է տեսել «Էբոնիտային նապաստակ» բանաստեղծական ժողովածուն։
Նիկոլայ Օգանեսովը երկու անգամ` 1980 և 1984 թվականներին արժանացել է Սմենա հանդեսի գրական մրցանակի, 1984 թվականին արժանացել է Կենտրոնական կոմիտեի կոմերիտական պատվոգրի, 2006 թվականին՝ պատվոգրի։
Բնակվում է Դոնի Ռոստով քաղաքում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Лицо в кадре: Повесть. Ростов н/Д. 1978
- Двое из прошлого. М., альманах "Подвиг", 1983
- Hon na lisku, изд. Lidove nakladatelstvi, 1984
- Мальчик на качелях. Ростов н/Д. 1987
- Мальчик на качелях: Повесть. Ростов н/Д. 1981; 1995
- Играем в "Спринт". М., "изд. "Молодая гвардия", 1986
- Zahada stareho sejfu, изд. Nase voisko, Praha,1987
- Hra na slepou babu, изд. Lidove nakladatelstvi, 1988
- Визит после полуночи. Ростов н/Д. 1989
- Играем в "Спринт". М., альманах "Подвиг", 1989
- Играем в «Спринт»; Визит после полуночи: Повести. Ростов н/Д. 1989
- Опознание; Лицо в кадре: [Повести]. Ростов н/Д. 1990
- Мальчик на качелях. М., альманах "Подвиг, 1991
- Именем закона. М., изд. "Советский писатель", 1991
- Двое из прошлого; Лицо в кадре; Опознание. М., 1994
- Доктор по имени Смерть. М., изд. "Квадрат", 1994. ISBN 5-8498-0086-7
- Избранное. М., изд. "Святоч", 1994
- Смертник: [Повести]; М., изд. "Эксмо", 1994
- Избранное в 2 томах. М., изд. "Гранд", 1994
- «Спринт» ценой в жизнь: [Роман, повести]. М., изд. "Эксмо", 1995
- Мальчик на качелях. Ростов н/Д, изд. "Книга", 1995
- Мистификатор. Роман. Ростов н/Д, изд. "Проф-пресс", 1997
- Избранное, серия "Лучший российский детектив", М., изд. "Рипол-классик", 2003
- Эбонитовый заяц, Ростов н/Д. 2010.
Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сценарий телевизионного художественного фильма «Мальчик на качелях» (2 серии). – Ленинградское телевидение, 1985.
- Сценарий художественного фильма «Убить Шакала». – Киев: киностудия им. А.Довженко, 1991.
- Сценарий художественного фильма «Стамбульский транзит». – Киев: киностудия им. А.Довженко, 1993.
- Либретто оперетты «Орфей в аду» на музыку Ж. Оффенбаха. – Ростов-н/Д: премьера в РГМТ, сентябрь 2003.
- Либретто балета по трагедии В. Шекспира «Ромео и Джульетта» на музыку С. Прокофьева. – Ростов-н/Д: премьера в РГМТ, февраль 2006.
- Либретто балета по трагедии В. Шекспира «Гамлет» на музыку Д. Шостаковича. – Ростов-н/Д: премьера в РГМТ, май 2008.
- Либретто балета по повести А. П. Чехова «Драма на охоте» на музыку П. Чайковского. – Ростов-н/Д: премьера в РГМТ, июнь 2010[1].
- Либретто балета "Корсар" на музыку А. Адана. – Ростов-н/Д: премьера в РГМТ, июнь 2011.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Справочник. Ростовское региональное отделение Союза писателей России. 1991-2012. Ростов-на-Дону. 2011.