Նիկոլայ Տիրատուրյան (1885, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – հունվարի 9, 1955, Երևան), Հայաստանում և Անդրկովկասում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917 թվականից։ 1906 թվականից մասնակցել է Ալեքսանդրապոլում արհմիությունների կազմակերպմանը, ընտրվել կաշեգործների արհմիության անդամ։