Նիկոլայ Սլավյանով (գյուտարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Սլավյանով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Սլավյանով
Николай Славянов
Славянов Николай Гаврилович.jpg
Ծնվել էապրիլի 23 (մայիսի 5), 1854
Նիկոլսկոե (գյուղ, Զադոնսկի շրջան), Q19837639?, Զադոնսկի շրջան, Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 5 (17), 1897 (43 տարեկանում)
Պերմ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՊերմ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Մասնագիտությունգյուտարար
Հաստատություն(ներ)Motovilikha Plants? և Votkinsk Machine Building Plant?
Ալմա մատերԼեռնային ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարKonstantin Krayevich? և Nikolay Kulibin?
ՊարգևներՍուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
Nikolay Slavyanov Վիքիպահեստում

Նիկոլայ Գավրիլովիչ Սլավյանով (ռուս.՝ Николай Гаврилович Славянов, ապրիլի 23 (մայիսի 5), 1854 - հոկտեմբերի 5 (17), 1897), ռուս գյուտարար, մետաղների աղեղային էլեկտրաեռակցման ստեղծողներից։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1877)։ Արդյունաբերական տաքացման համար առաջինն է օգտագործել էլեկտրական հոսանքը, կատարելագործել Ն․ Ն․ Բենարդոսի հայտնագործած աղեղային էլեկտրաեռակցման եղանակը։ 1888 թվականին մշակել և կիրառել է շինվածքի նախնական տաքացումով, մետաղական էլեկտրոդով եռակցելու եղանակը։ 1890-1891 թվականներին այդ գյուտի համար արտոնագրեր է ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ավստրո-Հունգարիայում։ Սլավյանովի աշխատություններում շարադրված են աղեղային էլեկտրաեռակցման մետալուրգիական հիմունքները։ Սլավյանովը առաջինն է օգտագործել էլեկտրական գեներատորներ, աղեղի երկարության ավտոմատ կարգավորիչ, առաջադրել է «մետաղական ձուլուկների էլեկտրական խտացման» եղանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 422 CC-BY-SA-icon-80x15.png