Նիկոլայ Ջավադյան
Ծնվել է | հուլիսի 5, 1913 |
---|---|
Ծննդավայր | Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | ապրիլի 15, 2003 (89 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1937) |
Մասնագիտություն | սրտաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1957) |
Նիկոլայ Սարգսի Ջավադյան (հուլիսի 5, 1913, Շաքիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ - ապրիլի 15, 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1957), պրոֆեսոր (1961): ԽՍՀՄ-ում փորձարարական էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիրներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Ջավադյանը ծնվել է 1913 թվականի հուլիսի 5-ին Դաշբուլաղ (Ադրբեջանի Շաքիի շրջան) գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1946-1967 թվականներին աշխատել է Մոսկվայի արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնում, միաժամանակ՝ Մոսկվայի 2-րդ պետական բժշկական ինստիտուտներում, 1967-1975 թվականներին՝ Երևանի ճառագայթակենսաբանության բաժանմունքի ախտաբանության ֆիզիոլոգիայի լաբորատորիայի, 1975-1979 թվականներին՝ ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Կլինիկական և փորձարարական վիրաբուժության ինստիտուտի հայկական մասնաճյուղի փորձարարական բաժնի վարիչ։ Եղել է ԽՍՀՄ-ում փորձարարական էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիրներից։ 1950-1961 թվականներին եղել է Մոսկվայի գլխավոր սրտաբանը[1]։
Աշխատանքները վերաբերում են սրտի հանկարծակի կանգի ժամանակ էլեկտրախթանման միջոցով սրտի վերակենդանացմանը և խանգարված ռիթմի վերականգնմանը (ԽՍՀՄ-ում առաջին անգամ)։ Ստեղծել է սրտի էլեկտրախթանման սարք։ ՀՀ-ում առաջինն է ներդրել ստամոքսաղիքային համակարգի, միզապարկի, ստորին վերջույթների (անոթային ախտահարումների դեպքում) թուլության (ատոնիա) էլեկտրախթանումով բուժման եղանակը[1]։
Մահացել է 2003 թվականի ապրիլի 15-ին, Մոսկվայում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ (Физиологическое обоснование электростимуляции кишечника и клиническое применение при послеоперационных парезах), Երևան։ Հայկական ՍՍՀ ԳԱ, 1986 (համահեղինակ)[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Айриян А. П. Армянские учёные-медики // Ер., 1998 - ISBN 99930-1-001-7.
- Памяти Николая Саркисовича Джавадяна : биография отдельного лица // Физиология человека : Журнал РАН. — 2003 Том 29, N 6 - ISSN 0131-1646.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 356-357։
- ↑ Ավագյան, Ալֆրեդ Վարդգեսի; Միրզա-Ավագյան, Գրիգոր Լևոնի; Ջավադյան, Նիկոլայ Սարգսի; Մանուկյան, Ռաֆայել Մուրադի; Ֆանարջյան, Վիկտոր Բարդուղիմեոսի; Լ.Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ, eds. (1986). Աղիքների էլեկտրախթանման ֆիզիոլոգիական հիմնավորումը և կլինիկական կիրառումը ետվիրահատական պարեզների ժամանակ=: Физиологическое обоснование электростимуляции кишечника и клиническое применение при послеоперационных парезах. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ.