Նիկոլայ Հարությունյան
Նիկոլայ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1920 |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ |
Մահացել է | Օգոստոսի 5, 2014 (94 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) պետական համալսարանի |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Նիկոլայ Վասիլի Հարությունյան (օգոստոսի 7, 1920[1], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ- օգոստոսի 5, 2014, Երևան, Հայաստան), հայ պատմաբան, ուրարտագետ, սեպագրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1990):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլայ Հարությունյանը ծնվել է 1920 թվականին Գանձակ քաղաքում։ 1942 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով։ Պատերազմի ավարտից հետո՝ 1948-1951 թվականներին սովորել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) պետական համալսարանի Արևելյան ֆակուլտետի ասպիրանտուրայում, սեպագիր քաղաքակրթությունների ականավոր մասնագետ պրոֆեսոր Իգոր Դյակոնովի ղեկավարությամբ։ 1953-1954 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայի բաժնի պետ, 1955-1959 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում, 1959-1971 թվականներին՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1971 թվականից՝ Արևելագիտության (Հին արևելքի բաժնի վարիչ) ինստիտուտում։ 1983 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։
Աշխատությունները վերաբերում են Ուրարտուի (Արարատյան թագավորության) ռազմաքաղաքական և տնտեսական պատմությանը, տեղագրությանը, երկրագործությանն ու անասնապահությանը, նորագյուտ սեպագիր աղբյուրների ուսումնասիրությանը, մշակույթին[2][3]։ Հրատարակված աշխատությունների մեջ առանձնանում են շուրջ 5 ծավալուն մենագրություններ և մոտ 6 տասնյակ հետազոտություններ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Husani երկրի տեղադրման հարցի շուրջը, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1952։
- Земледелие и скотоводство Урарту. Ереван, Изд-во АН АрмССР, 1964, 228 с.: Указ.: с. 215-221 | Списки ил. и сокр.: с. 222-225 27 см.
- Древний Восток: [Сб. ст.], Академия наук АрмССР, Институт востоковедения АН АрмССР, Ереван, Изд-во АН АрмССР, 1973.
- Биайнили (Урарту): Военно-полит. история и вопросы топонимики / Н. В. Арутюнян; [Отв. ред. Б. Б. Пиотровский]; АН Арм. ССР. Ин-т археологии и этнографии. Ереван, Изд-во АН АрмССР , 1970.
- Корпус урартских клинообразных надписей (Դիվան ուրարտական սեպագիր արձանագրությունների, Corpus of Urartian cuneiform inscriptions) / Н. В. Арутюнян; НАН РА, Ин-т востоковедения. Ереван: Гитутюн, 2001
- Топонимика Урарту / Н. В. Арутюнян; АН АрмССР, Ин-т востоковедения. Ереван: Изд-во АН АрмССР, 1985:
- Ն. Յ. Մառի ուրարտագիտական աշխատությունների մի քանի սխալների մասին, Երևան։ ՀԽՍՀ ԳԱ, 1951։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=10520
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
|