Նիկոլայ Կոզիրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կոզիրև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 27, 1934(1934-06-27)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր սեպտեմբերի 11, 2021(2021-09-11) (87 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ

Նիկոլայ Կոզիրև (ռուս.՝ Никола́й Ива́нович Ко́зырев, հունիսի 27, 1934(1934-06-27), Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 11, 2021(2021-09-11)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1970 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ 1958 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1959-1963 թվականներ՝ Իրանում ԽՍՀՄ դեսպանության թարգմանիչ, ատտաշե։
  • 1965 թվականից մինչև 1968 թվականը Իրանում եղել է ԽՍՀՄ դեսպանության երրրոդ և երկրորդ քարտուղար։
  • 1972 թվականից մինչև 1976 թվականը Իրանում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար։
  • 1976-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի երկրների բաժանմունքի բաժնի վարիչ, խորհրդական։
  • 1979 թվականից մինչև 1983 թվականը Իրանում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1984 թվականից մինչև 1987 թվականը Աֆղանստան զբաղեցրել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
  • 1987-1992 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։
  • 1991 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 1998 թվականի ապրիլի 6-ը Իռլանդիայում եղել է ԽՍՀՄ, իսկ հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2][3]։
  • 1998 թվականից դասավանդել է Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ակադեմիայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1991 թվականի հոկտեմբերի 16)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 06.04.1998 № 358 «Об освобождении Козырева Н.И. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Ирландии»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 10.02.1992 № 127 «О назначении Козырева Н. И. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Ирландии»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  3. Указ Президента СССР от 16.10.1991 № УП-2712 «О назначении Козырева Н. И. Чрезвычайным и Полномочным Послом СССР в Ирландии»
  4. Указ Президента СССР от 16.10.1991 № УП-2713 «О присвоении Козыреву Н.И. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]