Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձան (Կազան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձան
Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿազան
Ներկա վիճակկանգուն, ՄԺՕ № 1610047000
 Lobachevsky Monument, Kazan Վիքիպահեստում

Նիկոլայ Լոբաչևսկու հուշարձան, ռուս մեծ մաթեմատիկոս, Ռուսական կայսրության բուհական և հանրային կրթության գործիչ Նիկոլայ Իվանովիչ Լոբաչևսկուն նվիրված հուշարձան Կազանում։ Բացվել է 1896 թվականի սեպտեմբերի 1-ին։ Գտնվում է Կազանի Լոբաչևսկու պուրակում՝ Կրեմլյովսկայա փողոցում, Լոբաչևսկի փողոցի սկզբնամասում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբաչևսկու կիսանդրին որոշվել է տեղադրել 19-րդ դարի երկրորդ կեսի հոգեբանական քանդակագործական դիմաքանդակների ավանդույթներով։

Հուշարձանի հեղինակի համար ելակետային է եղել Կազանի համալսարանում պահվող անծանոթ նկարչի ստեղծած մաթեմատիկոսի դիմանկարը, որտեղ Լոբաչևսկին պատկերված էր բարձր օձիքով սերթուկով և սև փողկապով[1]։

Քանդակագործն ընտրել է պլաստիկ միջոցներ`ստեղծելու գիտնականի մտքի ակտիվ աշխատանքը, համակենտրոնացված վիճակը։ Կիսանդրու գլուխը մի փոքր հակված է, կարծես հեռացած տեսքով, խորը կնճիռներով, ամուր սեղմված շուրթերով։ Ընդհանուր առմամբ, դիմաքանդակն առանձնանում է ձևի մշակման արտահայտչականությամբ և ճշտությամբ։

Կիսանդրին տեղադրված է սև գրանիտե պատվանդանի վրա, որը զարդարված է բրոնզե մանրամասներով՝ անկյունաչափ, կարկին, ինչպես նաև դափնեպսակ։ Դրանց ներքևում գրված է. «Մաթեմատիկոս Նիկոլայ Իվանովիչ Լոբաչևսկի։ Մահացել է 1856 թ. փետրվարի 12-ին, 63 տարեկան հասակում»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջում Կազանի Ֆիզիկական-մաթեմատիկական ընկերության նախագահ Ալեքսանդր Վասիլևը նպաստել է Լոբաչևսկու «Երկրաչափության լիակատար ժողովածուի աշխատանքների» (1883-1886 թթ.) հրապարակմանը և սկսել պաշտպանել նրա գաղափարները։

Կազանի Ֆիզիկական-մաթեմատիկական ընկերությունը Կազանի ուսումնական շրջանի հոգաբարձուի միջոցով դիմել է Ազգային կրթության նախարարության միջնորդությամբ սկսելու համառուսական ստորագրահավաք հանգուցյալ պրոֆեսոր Լոբաչևսկու անունից հանձնելու մրցանակներ մաթեմատիկական լավագույն աշխատանքների համար , ինչպես նաև միաժամանակ, թույլտվություն խնդրել տեղադրելու Լոբաչևսկու կիսանդրին համալսարանի շենքում։

1891 թվականին նախարարությունը բավարարել է այդ միջնորդությունը[2], և ֆիզիկա- մաթեմատիկական ընկերությունը սկսել է ստորագրահավաք այդ նպատակների իրականացման համար[3]։

1893 թվականին Կազանում լայնորեն նշվեց Նիկոլայ Լոբաչևսկու ծննդյան 100-ամյակը որպես ռուս մեծագույն մաթեմատիկոս, ոչ էվկլիդեսյան երկրաչափության ստեղծող, որը Կազանի կայսերական համալսարանի առաջին շրջանավարտներից էր և այնտեղ դասավանդել է 40 տարի, այդ թվում 19 տարի եղել է նրա ռեկտորը։

Այս հոբելյանական տոնակատարությունների ժամանակ որոշվեց Նիկոլայ Լոբաչևսկու հիշատակը հավերժացնել քաղաքում։ Պոչտամտսկայա և Բարատաևսկայա փողոցները միավորվեցին և անվանվեցին նրա պատվին[4]։ Վոսկրեսենսկայա փողոցի և նորակառույց տաճարին կից ստեղծվեց պուրակ, որտեղ նախատեսվում էր կառուցել Լոբաչևսկու հուշարձանը։ Բացի այդ, Արսկոե գերեզմանատանը վերականգնվեց Լոբաչևսկու գերեզմանաքարը։

Լոբաչևսկու հուշարձանի տեղադրման հարցը քննարկվեց քաղաքային դումայի 1893 թվականի մայիսի 25-ին կայացած հանդիպման ժամանակ։ 1893 թվականի հոկտեմբերի 22-ին Կազանի քաղաքապետ Սերգեյ Դյաչենկոն կոչ է արել գումարներ հավաքել հուշարձանի տեղադրման համար։ Քաղաքային խորհուրդն աջակցել է հուշարձանի վերաբերյալ առաջարկին, ստեղծելով հատուկ հանձնաժողով՝ քաղաքային դումայի և Կազանի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ընկերության երեքական ներկայացուցիչներից[5]:266:

Հուշարձանի բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբաչևսկու հուշարձանի պաշտոնական բացումը Կազանում 1896 թվականի սեպտեմբերի 1-ին

Հուշարձանի կառուցումը ֆինանսավորվել է Ֆիզիկամաթեմատիկական միության կողմից, որը ստացել է դրամական միջոցներ ռուսական և օտարերկրյա դոնորներից`գիտական հասարակություններից (օրինակ՝ Լոնդոնի թագավորական ընկերություն), կրթական հաստատություններ և անհատներ, ինչպես նաև Մոսկվա-Կազան երկաթուղային ընկերությունը, Ալաֆուզովի իրավահաջորդները, վաճառական Ե. Ա. Զայցևը , եղբայրներ Նիկիտինները, Պ. Ի. և Ի. Ի. Ալեքսանդրովները և այլ կազանցի բարերարներ[1]։

Լոբաչևսկու կիսանդրու ստեղծումը հանձնվել է 1888 թվականի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ քանդակագործ Մարիա Լվովնա Դիլլոնին։ Հուշարձանի ճարտարապետն է եղել Ն. Ն. Իգնատևը։ Հուշարձանի արժեքը կազմել է 3300 ռուբլի[5]:266:

Հուշարձանի տեղադրման թույլտվությունը ստացվել է 1896 թվականի հունվարի 18-ին[1][5]։ Այն տեղադրվել է Լոբաչևսկի պուրակում՝ դեմքով դեպի ռեկտորի տուն, որտեղ Նիկոլայ Լոբաչևսկին ապրել է, երբ եղել է Կազանի համալսարանի ռեկտոր։

1896 թվականի սեպտեմբերի 1-ին կայացել է կիսանդրու հանդիսավոր բացումը։ Ելույթ է ունեցել Ա. Վ. Վասիլևը[6]։ Տոնակատարությանը ներկա են գտնվել Լոբաչևսկու դուստրը` Վ. Ն. Ախլոպկովան, նրա աշակերտները` սենատոր Ա. Պ. Բեզոբրազովը[5], Կազանի ուսումնական շրջանի հոգաբարձու Բ. Ա Պոպովը և ուրիշներ[1]։

Այնուհետև համալսարանում շարունակվեց «Լոբաչևսկու օրվա» տոնակատարությունը`համալսարանի գիտական խորհրդի և ֆիզիկա-մաթեմատիկական միության հանդիսավոր նիստերով, որտեղ ընթերցվեցին տարբեր ինստիտուտների ողջույններ, օտարազգի գիտնականների ուղերձներ[5]։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբաչևսկու հուշարձանը Կսենինի կանանց գիմնազիայի ֆոնին 20-րդ դարում

1902 թվականին, ենթադրաբար, հոգեկան հիվանդ Ալեքսանդր Սեմյոնովը Լոբաչևսկու հուշարձանի դափնեպսակից կոտրել է բրոնզի կտոր[7]։

1930-ական թթ. պատվանդանի բրոնզե մանրամասները կորել են։ 20-րդ դարի երկրորդ կեսին դրանք մասամբ վերականգնվել են, չնայած նախորդ գրության տառերի տեղերը նշմարվում են։

1959 թվականի հոկտեմբերի 30-ին Թաթարստանի նախարարների խորհրդի որոշմամբ Լոբաչևսկու հուշարձանն անցել է հանրապետական հաշվառման և պաշտպանության ներքո որպես համախորհրդային նշանակություն ունեցող արվեստի հուշարձան[8]։

1960 թվականին Լոբաչևսկու հուշարձանը ներառվել է ՌՍՖՍՀ արվեստի հուշարձանների ցանկում, որոնք պաշտպանված են որպես ազգային նշանակության հուշարձաններ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Памятник Н. И. Лобачевскому(չաշխատող հղում) // Сайт Министерства культуры РТ на портале правительства Татарстана.
  2. Памяти Н. И. Лобачевского(չաշխատող հղում) // Казанский биржевой листок. - 1891.
  3. См. Васильев А. В. Николай Иванович Лобачевский: речь произнесённая 22 октября 1893 года на торжественном собрании Казанского университета // Празднование Императорским Казанским университетом столетней годовщины со дня рождения Н. И. Лобачевского. - Казань, 1894. (речь выходила также отдельной брошюрой, переведена на на французский, английский (Halsted), немецкий (Р. Engel), испанский (Galdeano) и чешский (E. Weyr) языки)
  4. Гафурова Ф. Х. С Баратаевской на Почтамтскую…(չաշխատող հղում) // Вечерняя Казань. - 1986. - 5 марта.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Первый памятник русскому учёному // В.О.Ф.Э.М. - 1896. - № 250. - C. 265-267
  6. Васильев А. В. Значение Н. И. Лобачевского для Казанского университета. Речь, произнесённая в день открытия памятника Н. И. Лобачевскому 1 сентября 1896 г. - Казань, 1896.
  7. Повреждение памятника Лобачевскому(չաշխատող հղում) // Волжский вестник. — 1902.
  8. Постановление СМ ТАССР от 30 октября 1959 года № 591 «О мероприятиях по улучшению состояния охраны, реставрации и популяризации памятников культуры, находящихся на территории Татарской АССР».
  9. Постановление Совмина РСФСР от 30 августа 1960 года № 1327 «О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР».