Կրեմլյովսկայա փողոց (Կազան)
Կրեմլյովսկայա փողոց | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Գտնվում է | Վախիտովսկի շրջան և 1-ին ոստիկանական տեղամաս |
Երկարություն | 1050 ± 1 մետր |
Փոստային ինդեքս | 420014, 420008 և 420111 |
Կրեմլյովսկայա փողոց (թաթ.՝ Кремль урамы), գլխավոր փողոց Կազանի պատմական կենտրոնում, Վախիտովսկի շրջանում։ Սկիզբ է առնում Մայիսի 1-ին հրապարակից և ավարտվում Կազան համալսարանական պուրակում։
Փողոցի նախկին անուններն են՝ Սպասկայա (ըստ Կազանի Կրեմլի Սպասկայա աշտարակի), Վոսկրեսենսկայա (17-րդ դարի վերջից, ըստ Սուրբ Հարության քանդված եկեղեցու, 1671 թվական), Չերնիշևսկայա (1917 թվականից), Լենինի (1960 թվականից)։ Ներկայիս անվանումը փողոցը ստացել է 1996 թվականին[1]։
Փողոցն ի հայտ է եկել 16-րդ դարում[2]։ Փողոցի հիմնական շինությունները ձևավորվել են 19-րդ դարում։ 19-րդ դարի վերջում, 20-րդ դարի սկզբում փողոցի երկայնքով գործել է ձիակառքի գիծը, այնուհետև՝ № 4 տրամվայը։ 20-րդ դարի երկրորդ կեսին փողոցով է անցել Կազանի հազվագյուտ № 15 ավտոբուսը։ Ներկայումս փողոցի երկայնքով անցնում է № 98 միկրոավտոբուսը։
1050 մետր երկարությամբ փողոցը բլրի գագաթից ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք[3]։ 2011 թվականին փողոցի երկայնքով մայթերը սալիկապատվել են[4]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճարտարապետական առավել կարևոր հուշարձաններն են՝
- Մայիսի 1-ի հրապարակի համալիրը, որն իր կազմում ներառում է Փրկչի աշտարակը, Կազանի Կրեմլը, Մուսա Ջալիլի հուշարձանը, Կազանի քաղաքապետարանի շենքը (ավելի վաղ՝ Քաղաքային դումա), Մայիսի 1-ի հրապարակ (ավելի վաղ՝ Գոստինի դվոր)
- Ալեքսանդրովսկի պասաժ (1880-1883 թվականներ, ճարտարապետներ՝ Վլադիմիր Սուսլով և Նիկոլայ Պոզդեև)
- Չերնոյարսկի պասաժ, (1901)[5]
- Հանրային կառավարման ինստիտուտ (նախկինում՝ Առևտրային ակումբ, ռազմական ժողով), (1864)
- Կազանի գլխավոր փոստատուն
- Թաթարստանի գերագույն դատարան (նախկինում`ռազմական գավառապետի բնակարան, Կազանի շրջանային դատարանի և դատարանի դահլիճ), (1825)
- Թաթարստանի դատախազություն
- Ուշկովի տուն (1908 թվական, ճարտարապետ՝ Կարլ Մյուֆկե), այժմ՝ Թաթարստանի ազգային գրադարան
- Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի բարձր շենքը հրապարակով և Եվգենի Զավոյսկու հուշարձանով
- Կազանի համալսարանի քիմիական ֆակուլտետ
- Լոբաչևսկու պուրակը համանուն հուշարձանի հետ միասին
- Թաթարստանի ազգային գրադարան (Ուշկովի տուն ըստ Կարլ Մյուֆկեի նախագծի), (1908)[6]
- Կազանի համալսարանի գլխավոր շենք, (1825)
- Համալսարանի պուրակի համալիրը Միխայիլ Նուժինի հուշարձանի և Լենինի երիտասարդ տարիքի հուշարձանի հետ
Փողոցի անմիջական հարևանությամբ է գտնվում Պետրոպավլովսկյան տաճարը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Прогулки по Казани: улица Кремлёвская»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-12-ին։ Վերցված է 2018-05-21
- ↑ «Кремлёвская»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-26-ին։ Վերցված է 2018-05-21
- ↑ Яндекс карты
- ↑ К концу августа улица Кремлёвская обретет новый вид
- ↑ «Чернояровский пассаж»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-06-ին։ Վերցված է 2018-05-21
- ↑ «Дом Ушковой»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-13-ին։ Վերցված է 2018-05-21
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կրեմլյովսկայա փողոց (Կազան) կատեգորիայում։ |